Մենք հանդիպելու ենք 2026 թվականին և ես մասնակիցն եմ լինելու ձեր քաղաքական վախճանին          Բախվել են «ՎԱԶ 2102»-ը ու ասֆալտով բարձված «FAW» բեռնատարը, կա վիրավոր       Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

06 հոկ 2020 12:52

Տեսանյութ.Արցախը խաղաղություն չի խնդրի.կորցնելով հայկական աշխարհը, գերտերությունները կկորցնեն իրենց ազդեցությունն Անդրկովկասում

Արցախը խաղաղություն չի խնդրի: Այս պատերազմը սկսվել է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից: Այս մասին հոկտեմբերի 6-ին կայացած ճեպազրույցին հայտարարեց Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:


«Կարծում եմ` մեր հարեւան բարեկամ գերտերությունները հասկանում են, որ սա Արցախի հարցը չէ: Այդ Էրդողանն է ուզում իր քիթը խոթել Կովկասի մեջ: Մեր հարեւան գերտերությունները հստակ հասկանում են, որ սա պատերազմ չէ Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների միջեւ: Պատերազմը նոր մակարդակի է հասնում, եւ նրանք պետք է մտահոգվեն իրենց շահերի մասին: Կորցնելով հայկական աշխարհն այս տարածաշրջանում` նրանք կկորցնեն իրենց ազդեցությունն Անդրկովկասում: Թուրքիան առաջ է մղում Մեծ Տուրանի ծրագիրը: Բայց ես համոզված եմ, որ Էրդողանի վրա շուտով ճնշում կգործադրվի: Իրականում պատժամիջոցներն արդեն պետք է կիրառված լինեին: Էրդողանի հայտարարությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին ոչ միայն ցինիկ են, այլ հուշում են, որ նա հիվանդ մարդ է»,- ասաց Թովմասյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր