Սեպտեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մոտ ապագայում այս կենդանակերպի նշանների համար նոր հնարավորություններ կբացվեն մեկը մյուսի հետևից, բախտը կդառնա հավատարիմ դաշնակից       ՀՀԿ անդամները վարչապետին անվստահություն հայտնելու նախագծի առիթով հանդիպում են ունեցել Արթուր Վանեցյանի, Վազգեն Մանուկյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ    

07 հոկ 2020 13:09

Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և Ռուսաստանն այդ երկրի հանդեպ որոշակի պարտավորություններ ունի. Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ մշտական կապի մեջ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված հարցի վերաբերյալ, գրում է ՌԻԱ Նովոստի-ն:


Նա հիշեցրել է, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և Ռուսաստանն այդ երկրի հանդեպ որոշակի պարտավորություններ ունի:


«Ինչպես դուք գիտեք, ես մշտապես աշխատանքային կենդանի շփման մեջ եմ Հայաստանի վարչապետի հետ: Եվ Հայաստանի ղեկավարության մոտ Ռուսաստանի կողմից իր դաշնակցային պարտականությունները կատարելու որակի վերաբերյալ ոչ մի հարց չի առաջանում»,- ասել է Պուտինը:


Պուտինը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները «ողբերգություն» է անվանել՝ նշելով, որ մտահոգված է այդ առնչությամբ։


Ինչպես նշում է ՏԱՍՍ գործակալությունը, ՌԴ նախագահն այս մասին ասել է լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։


 
«Սա ողբերգություն է: Մենք շատ ենք մտահոգված, քանի որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը, և՛ Լեռնային Ղարաբաղն այն տարածքներն են, որտեղ մեզ համար հարազատ մարդիկ են ապրում»,-ասել է Պուտինն ի պատասխան լրագրողի՝ ԼՂ շուրջ վերջին իրադարձությունները  գնահատելու խնդրանքին:


«Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական լուծումը դեռևս հեռվում է, բայց պետք է անհապաղ դադարեցնել կրակը»,-հավելել է Պուտինը:


Ռուսաստանի նախագահի խոսքով՝ Հայաստանի ղեկավարությունը Ռուսաստանի հետ որևէ հարց չունի իր դաշնակցային պարտավորությունների կատարման վերաբերյալ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր