Հուլիսի 15-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հուլիսի 15-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մшհացել է թոքաբnրբից    

07 հոկ 2020 14:07

Քննարկել են ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակի,ռուս-ադրբեջանական հարաբերությունների հեռանկարների մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրացման հարցը:


Ինչպես նշում է ria.ru-ն, սա երկու երկրների ղեկավարների առաջին զրույցն է տարածաշրջանում ռազմական գործողությունները սկսելուց ի վեր: Հեռախոսազրույցը կայացել է Բաքվի նախաձեռնությամբ:


«Պետությունների ղեկավարները քննարկել են ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը: Ալիևը և Պուտինը կարծիքներ են փոխանակել ռուս-ադրբեջանական հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ»,- հայտնել են Ալիևի մամուլի ծառայությունից:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր