Երևանում և մարզերում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան տեսքով          Վրաստանի իշխանությունները ինքնիշխանության իսկական դաս տվեցին աշխարհին       Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 12-ի համար    

07 հոկ 2020 17:41

Էրդողանի ախորժակը բացվել է.Արևմուտքին շատ դժվար կլինի զսպել թուրքական նոր հավակնությունները

Թուրքիան՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ վարում է ակտիվ և անկախ քաղաքականություն Մերձավոր և Միջին Արևելքում, ինչը մեծապես հնարավոր է դարձել «Արևմուտքի քաղաքական պարտության» պատճառով»,- ասել է սենատոր Ալեքսեյ Պուշկովը:

«Նա դա արել է ԱՄՆ-ին դեմ գնալով, և Մերձավոր Արևելքում նրանց ձախողման շնորհիվ «…» Նա դա արել է «ռուսական թվացյալ սպառնալիքով» տարված ՆԱՏՕ-ի «ուղեղի մահվան» և փտածության շնորհիվ, որը չի հասկանում, թե ինչպես է փոխվում աշխարհը և իր քթից այն կողմ ոչինչ չի տեսնում»,- գրել է Պուշկովը Telegram-ում:

Ըստ քաղաքական գործչի, Եվրամիությունն ընդամենը «պասիվ աջակցում է ամերիկացիներին», բայց տարածաշրջանում չունի որևէ անկախ քաղաքականություն: Բացի այդ, Եվրոպան երկար ժամանակ Թուրքիային խոստացել էր «անիրականանալի» անդամակցություն ԵՄ-ին, բայց հիմա Անկարան արդեն իր առջև բոլորովին այլ խնդիրներ է դնում: Հետևաբար, այժմ Եվրոպան «պետք է գործ ունենա բոլորովին այլ երկրի հետ», որի վրա ազդելը շատ դժվար կլինի, պնդում է սենատորը:

«Այսուհետև, Արևմուտքին շատ դժվար կլինի զսպել թուրքական նոր հավակնությունները, եթե ոչ ընդհանրապես: Եվրոպական տերությունները, ինչպես և Միացյալ Նահանգները, ակնկալում են օգտագործել այդ ամբիցիաներն իրենց շահերից ելնելով, բայց դա կարող է միանգամայն սխալ հաշվարկ լինել: Էրդողանի դուր է եկել ինքնուրույն խաղը»,- նշել է Պուշկովը:

Բացի այդ, խորհրդարանականը նշել է, որ «քաղաքական վակուումի» և «աճող քաոսի» պատճառով, Թուրքիայից բացի, Մերձավոր և Միջին Արևելքի քաղաքական ասպարեզ է վերադարձել նաև Ռուսաստանը, որը նախկինում առանցքային դեր ուներ այս տարածաշրջանում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր