Մեզ մի՛ ազատեք, այլ տարեք ռազմաճակատ. 142 դատապարտյալ և կալանավոր կտրուկ քայլերի կդիմեն. «Ժողովուրդ»

Դիմումներ ենք գրել 10 օր առաջ, որ պատրաստ ենք գնալ կռվել, մեզ մի՛ ազատեք, այլ տարեք ռազմաճակատ կռվենք, ոչ մի ձայն, ոչ մի բանի տեղ չեն դնում։ Մենք այդ հացը ո՞նց ուտենք , որ մեր տղերքը զոհվում ու վիրավորվում են»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ քրեակատարողական հիմնարկներում ռազաճակատ գնալու համար կալանավորների դիմումների թիվը անցնում է 300-ից: «Ժողովուրդ» օրաթերթին ՔԿԾ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ դիմումներ կան, սակայն այլ մանրամասներ չէին ցանկացել հայտնել»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում