Կարճատև անձրև, ամպրոպ, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մայիսի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մենք նախընտրում ենք Հորմուզի նեղուցը վերադարձնել նախապшտերազմական վիճակին    

08 հոկ 2020 11:31

Կորոնավիրուսով վարակման 718 նոր դեպք մեկ օրում. մահացել է 9 մարդ

Հայաստանում հոկտեմբերի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 718 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 54473 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 316479, վերջին մեկ օրում` 3656 նոր թեստավորում:


Փաստացի այս պահին բուժվում է 7855 պացիենտ, վերջին մեկ օրում ավելացել է 502-ով:


Վերջին տվյալներով ապաքինվել է 45312 անձ` վերջին մեկ օրում 202 անձ:


Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 9 քաղաքացի, մահացածների թիվը 1004 է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր