Կորոնավիրուսով վարակման 614 նոր դեպք մեկ օրում. մահացել է 7 մարդ
![](https://newarmenia.am/wp-content/uploads/2020/03/unnamed-2020-03-23T132858.691.jpg)
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 319791, վերջին մեկ օրում` 3312 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 8246 պացիենտ, վերջին մեկ օրում ավելացել է 391-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 45528 անձ` վերջին մեկ օրում 216 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 1010 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 303 է:
Պացիենտները եղել են 75 (կին), 53 (տղամարդ), 68 (կին), 68 (տղամարդ), 81 (կին) և 43 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։