Իրանը փակել է Հորմուզի նեղուցը, որով անցնում է համաշխարհային նավթի շուրջ 20 տոկոսը և իրականացվում է գազի փոխադրում          Արարատի ոստիկանները բացահայտել են սպшնության նախապատրաստություն. 41-ամյա տղամարդը ձերբակալվել է       Չարենցավան-Ալափարս ավտոճանապարհին բախվել են «Foton»-ը և «Nissan»-ը    

10 հոկ 2020 17:00

Ադրբեջանի արտգործնախարարը հայտնել է, թե ինչու են խախտում հրադադարի ռեժիմը

Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, որ Ղարաբաղում հրադադարը դեռ չի սկսվել դրա իրականացման պայմանների բացակայության պատճառով, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

Հիշեցնենք, որ երեկ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների 11 ժամ տևած հանդիպումից հետո  կողմերը համաձայնել էին ստորև ներկայացված քայլերի շուրջ.

1. 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։

2. Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։

3.Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։

4.Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր