Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

13 հոկ 2020 10:38

Չեն ցանկանում լսել Լավրովին, ստիպված կլինեն լսել Շոյգուին.պատահական չէ, որ ՌԴ-ն ձգտում է ցույց տալ, որ առաջնային խաղացողն ինքն է

«Արցախում տեղի ունեցող ռազմական գոր­ծողությունները և լայնածավալ էսկալացիան տարածաշրջանային լուրջ զարգացումներ են ենթադրում: Եվ այստեղ իր մտահոգիչ դերա­կատարությունն ունի Թուրքիան, որը շա­հագրգռված է անկայուն իրավիճակի պահպանմամբ: Թուրքիան ձգտում է մեծացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում ընթա­ցող գործընթացների վրա՝ մարտահրավեր նե­տելով Ռուսաստանին, քանի որ տասնամյակ­ներ շարունակ Հարավային Կովկասը համար­վում է ռուսական շահերի ազդեցության գոտի:


Իր սահմաններից դեպի արևելք թուրքա­կան ակտիվությունը նոր երևույթ չէ: Խորհր­դային Միության փլուզումից հետո՝ 1990- ական թվականներին, լայն հնարավորու­թյուններ բացվեցին Թուրքիայի համար հետխորհրդային տարածքում որոշակի դերա­կատարություն ստանձնելու հարցում, որը հիմնականում դրսևորվեց հետխորհրդային թյուրքալեզու հանրապետությունների հետ համագործակցության խորացմամբ և թուր­քական ազդեցության տարածման տեսքով: Եվ պատահական չէ, որ 1992 թ. փետրվա­րին Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելը հայտարարում էր, որ Խորհրդային Միու­թյան փլուզումը «հսկայական թյուրքական աշխարհի» սկիզբն է, որը ձգվելու է «Ադրիատիկ ծովից մինչև Չինական մեծ պատը»: Իսկ 1992 թ. հոկտեմբերին Անկարայում Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալը և վարչապետ Սուլեյման Դեմիրելը կազմակերպեցին թյուրքախոս երկրների առաջին գագաթաժողովը, որին մասնակցում էին Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ուզբեկսւոանի և Թուրքմենստանի նախագահները:


Թուրքիայի ղեկավարության նախաձեռ­նությամբ թյուրքախոս երկրների գագաթա- ժողովների անցկացման պրակտիկան շարունակվեց նաև հետագայում: 1992 թվակա­նից մինչև 2010 թվականը թյուրքական երկր­ների գագաթաժողովներ են կազմակերպվել մոտ տասն անգամ, որոնց հիմնական ար­դյունքներից մեկը եղավ 2009 թվականին թյուրքալեզու երկրների համագործակցու­թյան խորհրդի ստեղծումը:


Գագաթաժողովների և թյուրքալեզու երկր­ների համագործակցության խորհրդի շրջա­նակում մասնակից երկրները փորձում են տարբեր հարցերի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել, շոշափվում են նաև անվտանգային ու քաղաքական խնդիր­ները, այդ թվում՝  Արցախյան հիմնախնդիրը: Հետաքրքրական է, որ նշյալ խորհրդի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովը ան­ցյալ տարվա հոկտեմբերին տեղի ունեցավ հենց Բաքվում:


Համաժողովի ընթացքում Թուրքիայի նա­խագահ Էրդողանը հայտարարություն արեց Ադրբեջանի տարածքային ամբողջականու­թյունն ապահովելոդև այդ երկրին աջակցե­լու պատրաստականության մասին, իսկ Ադր­բեջանի նախագահ Ալիևն իր ելույթում նշեց, թե «Զանգեզուրի փոխանցումը Հայաստա­նին հանգեցրեց թյուրքական աշխարհի աշխարհագրական պառակտմանը»:


Իրենց այս պանթուրքական ծրագրերի իրականացման հարցում Թուրքիան և Ադրբեջանը արդեն խոսքից գործի են անցել, և պարզ է, որ հարցը միայն Արցախով չի սահմանափակվելու: Իսկ թուրք-ադրբեջանական տանդեմի այսպիսի պլաններն ուղղված են ոչ միայն Հայաստանի ու Արցախի դեմ, այլև նպատակ են հետապնդում Ռուսաստանին ուղղակի դուրս մղել տարածաշրջանից:


Պատահական չէ, որ Ռուսաստանը ձգտում է ցույց տալ, որ հակամարտության գոտում առաջնային խաղացողն ինքն է, և միջնոր­դում է, որպեսզի հայկական ու ադրբեջանա­կան կողմերի միջև հրադադար հաստատվի և պահպանվի, իսկ Թուրքիան Ադրբեջանին մղում է հրադադարի խախտմանն ու ռազ­մական գործողությունների վերսկսմանը: Թուրքիայի ագրեսիվ նկրտումները այնպիսի պայմաններ են ստեղծում, որ Ռուսաստանը կոշտ քայլերի դիմի:


Եվ իրավիճակն իսկապես պահանջում է, որ հայ-ռուսական ռազմատեխնիկական համա­գործակցությունը գործի ողջ ներուժով, որի դեպքում հնարավոր կլինի զսպել և Հարավա­յին Կովկասից դուրս մղել Թուրքիային: Սրա անհրաժեշտության մասին սկսել են խոսել նաև ռուսական փորձագիտական շրջանակ­ները, որն իր բանաձևումն է գտել ռուսաստանցի լրագրող Վլադիմիր Սոլովյովի այն բնորոշման մեջ, որ եթե չեն ցանկանում լսել Լավրովին, ստիպված կլինեն լսել Շոյգուին»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր