Սի Ծինփինը Ռուսաստանի հուսալի ընկերն է, ռուս-չինական հարաբերությունները կարևոր գործոն են համաշխարհային կայունության համար          Գերագույն հոգևոր խորհրդից հեռացվել են Աբրահամ, Վազգեն, Գևորգ սրբազանները       Մայր Աթոռի մուտքն էինք պաշտպանում, հարձակվողներից ոմանցից ալկոհոլի հոտ էր գալիս, ոմանք էլ հայհոյախառն ծեծում էին դուռը    

13 հոկ 2020 13:03

Ադրբեջանը՝ ԼՂ-ում պարտվելու դեպքում.Ալիևը թուլացած կերպար է, Փաշաևների կլանը, որին պատկանում է նրա կինը, ավելի ազդեցիկ է, քան Ալիևներինը. Regnum

Regnum կայքն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրմանը՝ փորձելով վերլուծել՝ ինչ կկատարվի, եթե այս հակամարտությունում Լեռնային Ղարաբաղը դիմակայի: 


Հոդվածագիր Ալեքսանդր Խալդեյի կարծիքով, եթե ԼՂ-ն այս դիմակայությունում հաղթի, ապա հնարավոր է 2 տարբերակ՝ հեղաշրջում Ադրբեջանում և Ալիևի հեռացում կամ Ալիևի իշխանության պահպանում և հեղաշրջան կասեցում:


«Առաջին տարբերակը հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև խիստ հակամարտության շարունակության դեպքում, որը կհասցնի ռեսուրսների լիակատար սպառման և հարձակվող երկրին ռազմական փակուղու առջև կկանգնեցնի: Երկրորդ տարբերակը հնարավոր է, եթե պատերազմը դադարեցվի մինչև հարձակման ճգնաժամի գագաթնակետին հասնելը և հակամարտությունը բանակցությունների ձևաչափ տեղափոխելու դեպքում:

ԼՂ-ում անմիջական ռազմական փակուղու դեպքում Ադրբեջանի ներկայիս միտումների դեպքում չափազանց շատ ռազմական կորուստներ են առաջանում, որոնք չեն արդարացվում հաղթանակով, քանզի այն չի տրվում: Այդ ժամանակ ընդդիմությունը՝ ի դեմս «Մուսավաթ», «Ադրբեջանի ազգային ճակատ» կոալիցիայի և նրանց հարող մի շարք կուսակցությունների, հեռացնում է Ալիևին, որը պատասխան կտա ամեն ինչի համար: Առավելևս, որ այդ կուսակցություններն ատում են Ալիևների կլանը դեռևս Ալիև-ավագի իշխանության ժամանակներից և առիթ են փնտրում նրան հեռացնելու համար»,-գրում է թերթը:

Հեղինակը նկատում է, որ անձամբ Ալիևը թուլացած կերպար է, Փաշաևների կլանը, որին պատկանում է նրա կինը, ավելի ազդեցիկ է, քան Ալիևներինը, իսկ «Մուսավաթ»-ն ավելի մոտ է Թուրքիային, քան Ալիևը և նրա «Նոր Ադրբեջան» կուսակցությունը: Խնդիրն այն է, որ վերոնշյալ կուսակցությունները գաղափարախոսության կուսակցություններ են, իսկ Ալիևինը՝ իշխանության դասական գաղափարազուրկ և շահամոլ կուսակցություն, որն անմիջապես կքանդվի պարտության առաջին նշանների դեպքում: Առավելևս, որ կոռուպցիան Ադրբեջանում էլիտայի ձևավորման հիմքն է դեռևս ԽՍՀՄ վաղ ժամանակներից:

Ըստ Խալդեյի՝ Ադրբեջանի 2-րդ ռազմական անհաջողությունը Ղարաբաղում ավելի ուշ կարող է մեծ խնդիրներ առաջացնել Ալիևի համար: Երբ բոլորն ուշքի գան և սկսեն հարցեր տալ՝ ինչ էր դա, ինչ անել, ով էր մեղավոր, ով պատասխան կտա ադրբեջանցիների թափված արյան համար, Ալիևին ծանր ժամանակներ են սպասվում:

Հեղինակի համոզմամբ՝ ստեղծված պատերազմական իրավիճակը կարող է փրկել Ռուսաստանը: Բանակցությունները և պատերազմի դադարեցումը՝ սա նրա դիվանագիտական հաղթանակն է:

«Այժմ Ռուսաստանի համար ձեռնտու է կանխել աղետն Անդրկովկասում և նրա շրջափակումը Թուրքիայի և ԱՄՆ-ի կողմից: Բոլորը փաստացի պահպանում են իրենց դիրքերը, և դա կարելի է անվանել լավագույն ելքը բոլորի համար, բացի Թուրքիայից: Էրդողանը կփորձի դիվանագիտական բղավոցներով և ցուցադրական ակտիվությամբ կոծկել իր քաղաքական պարտությունը, սակայն դա իր ներքին լսարանի համար: Աշխարհում բոլորը կգրանցեն նրա պարտությունը, և դա դեռևս կանդրադառնա թուրքական գլոբալ օրակարգի վրա: Էրդողանի գաղափարների հանդեպ Ալիևի զգացմունքների սառչելն այժմ անխուսափելի վճար է ղարաբաղյան ավանտյուրայի համար»,-եզրափակում է հոդվածագիրը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր