Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը          Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել       Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին    

14 հոկ 2020 13:13

Չի բացառվում, որ կփորձեն թունավորել Իրանի ջրային ռեսուրսները.Ադրբեջանը եւ Թուրքիան իրավիճակի ապակայունացում են նախապատրաստում Իրանում

Ադրբեջանաթուրքական ահաբեկչական դաշինքն Իրանում իրավիճակի ապագա ապակայունացմանն ուղղված ակտիվ քայլեր է ձեռնարկում: Այս մասին NEWS.am-ին հայտարարել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:

«Սա արտահայտվում է մի քանի ուղղությամբ: Դաշինքի հիմնական նպատակներից մեկը ռազմավարական նշանակության օբյեկտի` Արաքս գետի վրա գտնվող ջրամբարը վերահսկողության տակ վերցնելն է, որը կառուցվել է իրանական կողմի օգնությամբ: Այն հիմնականում օգտագործվում էր Իրանի կարիքների համար: Մենք լրջագույն բնապահպանական խնդիրներ ենք տեսնում Իրանում` ջրային ռեսուրսների նվազման բացասական դինամիկա Իրանի հյուսիսային շրջաններում, Ուրմիա լճի բնապահպանական աղետը, եւ այս համատեքստում Արաքս գետի ջրամբարը յուրատեսակ փրկօղակ էր Իրանի համար, ինչը թույլ տվեց ինչպես այժմ, այնպես էլ ապագայում բարելավել ջրամատակարարման հետ կապված իրավիճակը երկրի հյուսիսային շրջաններում: Այժմ ադրբեջանաթուրքական ահաբեկչական դաշինքը նպատակ ունի զրկել Իրանը ռազմավարական նշանակություն ունեցող ջրի այս աղբյուրից: Նրանք չեն կարող ճեղքել առաջնագիծը, բայց մենք գիտենք, որ դա հիմնական նպատակներից մեկն է` հետագայում Իրանի, դրա տնտեսության եւ էկոլոգիայի վրա ազդելու համար: Ինչը, իր հերթին, լրջագույն սոցիալական ցնցումների կհանգեցնի այդ երկրում»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Մեկ այլ ուղղությունն այն է, որ Թուրքիայի կողմից Սիրիայից, Լիբիայից, Իրաքից տարածաշրջան տեղափոխված շատ զինյալներ տեղակայված են Իրանի հետ սահմանին: Ընդ որում` տարբեր հատվածներում: «Չի բացառվում, որ այդ զինյալներին Իրանի տարածք ներթափանցելու լուրջ փորձեր լինեն: Ինչպես դա եղավ Հյուսիսային Կովկասի դեպքում. բառացիորեն նախօրեին հայտնի դարձավ զինյալների` Չեչնիա ներթափանցման մասին: Բացի այդ, չի բացառվում, որ ադրբեջանական կողմը թուրքերի ու ահաբեկիչների հետ միասին կփորձի թունավորել Իրանի ջրային ռեսուրսները»,- եզրափակեց Արցախի նախագահի խորհրդականը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր