Այս պատվերը գալիս է 2018-ից, երբ Փաշինյանն ուզեց գլխավորեմ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումը, հակառակն՝ արեցինք          Սամվել Կարապետյանի պաշտպանները պատրաստվում են ՀԾԿՀ նախագահի դեմ հանցագործության հաղորդում ներկայացնել       Բնակարանը, երբ կառուցում ես, չպետք է պատերին ինչ-որ նկարներ ունենաս, որը հարևանի մոտ այլ էմոցիաներ կառաջացնի    

15 հոկ 2020 10:17

Դրա ժամանակը չէ...Վարչապետի հայտարարությունը կրքեր է բորբոքել.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ իր ուղերձում, ի թիվս այլ հարցերի, հայտարարեց նաև, թե բանակցային այդ ֆորմուլան՝ «տարածքներ ոչ թե կարգավիճակի, այլ խաղաղության դիմաց», ինքը ժառանգություն է ստացել նախկիններից, բայց իրենց կառավարությունը հրաժարվել է դրանից՝ նախապատվությունը տալով նախ Արցախի կարգավիճակին։


Այս հայտարարությունը կրքեր է բորբոքել նախկին իշխող ուժի՝ ՀՀԿ-ի ներսում, անգամ տեղեկություն կար, որ չեն պատրաստվում անարձագանք թողնել և հենց երեկ հանդես կգան հայտարարությամբ՝ հիշեցնելով Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ սահմանին հետաքննող մեխանիզմների տեղադրման հետ կապված, որոնք էականորեն կփոխեին իրավիճակը, եթե պահպանվեին։


Պատահական չէ, որ ՀՀԿ-ականները երեկ հրաժարվում էին մեկնաբանել վարչապետի ուղերձը, իսկ ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանն էլ մեզ տեղեկացրեց՝ «ամենայն հավանականությամբ, կուսակցությունը հայտարարությամբ հանդես կգա», բայց  հայտարարություն մինչև օրվա վերջը այդպես էլ չհրապարակվեց։ Տեղեկացանք, որ ՀՀԿ-ում քննարկումների արդյունքում եկել են եզրահանգման, որ դրա ժամանակը չէ»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր