Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

15 հոկ 2020 15:15

«Հուսով եմ, որ դուք, հայեր, կմեռնեք».CBS ընկերությունը հեռացրել է իր երկու աշխակիցներին

Հայ համայնքը հավաքվել է Լոս Անջելեսում գտնվող CBS Studios հեռուստատեսային պրոդյուսերական ընկերության շենքի դիմաց` բողոքելով Արցախին աջակցող կիրակնօրյա երթի անարդար լուսաբանման դեմ:

CBS Entertainment Group-ի նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Զորջ Չիքսը հայտարարել էր, որ ստուգումներից հետո ընկերությունն աշխատանքից հեռացրել է այն երկու աշխատակցին, ովքեր, ըստ տեղեկությունների, հայերին ասել էին. «Հուսով եմ, որ դուք կմեռնեք»,- փոխանցում է Asbarez-ը:

Հայաստանի գլխավոր հյուպատոս, Լոս Անջելեսում դեսպան Արմեն Բայբուրթյանին ուղղված նամակում Չիքսը նշել է, որ այդ մարդկանցից երկուսն ընկերության աշխատակիցներն էին: «Համոզված եղեք, որ այդպիսի պահվածքը չի համապատասխանում մեր ընկերության արժեքներին, եւ մենք խստորեն դատապարտում ենք նրանց լեզուն»,- նշվել էր Չիքսը նամակում: «Այստեղ բոլորս ուզում ենք, որպեսզի դուք իմանաք, որ մենք հարգում ենք ձեր խաղաղ բողոքի ցույցի իրավունքը, եւ մենք ներողություն ենք խնդրում ձեզանից եւ հայ համայնքից` մեր օբյեկտից դուրս կատարված այս միջադեպի համար»,- հավելել է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր