Կառավարությունը երկարաձգում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության ժամկետը          Քարաբերդ գյուղում «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել անտառում, կան վիրшվորներ       Իրանը կոշտ հայտարարությամբ է հանդես եկել Իսրայելի հասցեին    

15 հոկ 2020 15:40

Պեսկովը՝ ԼՂ-ում խաղաղապահներ տեղակայվելու մասին

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը հնարավոր է միայն Հայաստանի և Ադրբեջանի համաձայնության դեպքում:


Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստի գործակալությունն այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:


«Այստեղ առաջնային հարց է՝ արդյո՞ք հակամարտող կողմերը՝ Ադրբեջանն ու Հայաստանը, պատրաստ են դրան: Ցանկացած խաղաղապահների, դիտորդների ցանկացած տեղակայում հնարավոր է միայն երկու կողմերի համաձայնությամբ»,-լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին առ այն, թե արդյոք Ռուսաստանը պատրաստ է իր խաղաղապահներին ԼՂ ուղարկել:


«Առայժմ մենք և դուք դրա պատասխանը չենք լսել»,-հավելել է Պեսկովը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր