26-ամյա վարորդը «Nissan X-Trail»-ով կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, ավտոմեքենան բռնկվել է          Երևանում «Mercedes»-ի բեռնախցիկից գողացել են 32 հազար դոլար և մոտ 4 մլն դրամ       Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել, ինչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 23-ի համար    

16 հոկ 2020 13:35

Իրանը կազմուպատրաստ է, քանի որ լարվածության թուլացման նշաններ դեռ չկան.Իրանցի գեներալ

Իրանի ռազմական երկրներն ուշադիր հետեւում են ղարաբաղյան հակամարտության գոտում սրման հետ կապված իրադարձությունների զարգացմանը երկրի հյուսիս-արեւմտյան սահմանների մոտ: Այս մասին հայտարարել է Իրանի հյուսիս-արեւմուտքում հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Աբաս Ազիմին, փոխանցում է Tasnim-ը:


Իրանի զինված ուժերը լիովին պատրաստված են եւ ուշադիր հետեւում են բոլոր տեղաշարժերին սահմանների մոտ, քանի որ լարվածության թուլացման նշաններ դեռ չկան:


«Բանակը, ԻՀՊԿ-ն եւ Իրանի Իսլամական Հանրապետության սահմանային ծառայությունը պատրաստ են վճռական պատասխան տալ երկրի սահմաններին սպառնացող ամենաչնչին սպառնալիքին»,- ասել է նա:


 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր