Այս խնդրանքն ուղղում եմ բոլոր առաջին տիկիններին՝ մեզ համար ամեն ժամը, ամեն րոպեն կարող են ճակատագրական լինել          Շուտով Թուրքիան էլ երես կթեքի անհաջող դաշնակցից.Ադրբեջանցիները ԼՂ ամբողջ ճակատով սրընթաց փախուստի են դիմում․ #ВолнаКаспия       Վտանգը զգալով՝ փախել է Անթալիայի իր պալատները. Նույնիսկ վիրավոր զինվորներն են պատմում ահռելի կորուստների մասին    

16 հոկ 2020 16:15

Կրակահերթով, կրակոցներ արձակելով Ադրբեջանի ԶՈւ-ն սպանել է ՀՀ դրոշով փաթաթված, պաշտպանության միջոցներից զրկված հայ գերիներին

Կրակահերթով, կրակոցներ արձակելով Ադրբեջանի ԶՈւ-ն սպանել է ՀՀ դրոշով փաթաթված, պաշտպանության միջոցներից զրկված հայ գերիներինԱրցախի Հանրապետության քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել ԱՀ գլխավոր դատախազի կողմից հարուցված քրեական գործը՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին՝ ժամը 7:15-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մի շարք միջազգային պայմանագրերի պահանջների խախտմամբ ականանետային-հրթիռահրետանային, ավիացիոն և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ԱՀ շփման գծի ողջ երկայնքով հարձակման անցելու, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների ուղեկցությամբ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և ագրեսիայի ակտ իրականացնելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են Արցախի քննչական կոմիտեից։ 

Մասնավորապես, 2020թ. հոկտեմբերի 15-ին համացանցում տարածված տեսանյութի կապակցությամբ իրականացված համապատասխան միջոցառուների հիման վրա ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի դիվերսիոն խումբը, ներթափանցել է ԱՀ Հադրութ քաղաք, որտեղ թույլ տալով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ, Արթուր Մկրտչյան փողոցում կրակահերթով, կրակոցներ արձակելով սպանել է ՀՀ դրոշով փաթաթված, պաշտպանության միջոցներից զրկված և փաստացի գերի վերցված Հադրութ քաղաքի 1947թ. և 1995թ. ծնված քաղաքացիական երկու անձանց:

ԱՀ քրեական օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով վարույթ ընդունված քրեական գործի նախաքնությունը շարունակվում է:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր