Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս          Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել       Մեր վրայից հոգսը ընկավ, հոգսը բարձեցինք իր ուսերին ու կարող ենք հեշտ ու հանգիստ գնալ ու շարունակել մեր կյանքը    

17 հոկ 2020 10:00

Անընդհատ հնչել է օդային տագնապի ազդանշանը, լուսաբացից արդեն ոտքի են բոլորը, առավել ինտենսիվ հրթիռակոծել են Ստեփանակերտը եւ Շուշին

Ադրբեջանը հոկտեմբերի 17-ի լուսաբացին սկսել է Ստեփանակերտի հրթիռակոծությունը։ Վնասվել են բնակելի տարածքներ, նախնական տվյալներով` տուժել է երկու քաղաքացիական անձ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։


«Բարեբախտաբար մարդիկ ապաստաններում էին, և հնարավոր եղավ խուսափել մեծ կորուստներից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է Բեգլարյանը։


Անընդհատ հնչել է օդային տագնապի ազդանշանը, լուսաբացից արդեն ոտքի են բոլորը։


Առաջին հրթիռակոծությունից մեկ ժամ անց Ադրբեջանը նորից է հարվածել Արցախի մայրաքաղաքի կենտրոնական քաղաքացիական ենթակառուցվածքներին` պատճառելով ավերածություններ։


«Ադրբեջանը շարունակում է պատերազմական հանցագործությունները, շարունակվում է նաև միջազգային հանրության կուրությունը»,-նշել է Արցախի ՄԻՊ-ը։
***
Առավել ինտենսիվ հարվածներ են հասցվել Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական ենթակառուցվածքներին:


ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակը լռեցնելու ուղղությամբ դիմել են համարժեք գործողությունների:


Ներկա պահին օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր