«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

17 հոկ 2020 10:34

Փաթեթներից ոչ մեկն իդեալական չի արտահայտում հայ ժողովրդի իղձերն ու երազանքները.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․


«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գրեթե ամենօրյա ռեժիմով սուտ և կեղծիք է տարածում ոչ միայն ռազմի դաշտում իրադրության, այլև բանակցային գործընթացի մասին՝ ցանկալին ներկայացնելով որպես իրականություն:


Ի՞նչ ունենք այս ընթացքում. 1997թ.-ից առ այսօր միջնորդների կողմից հակամարտության կողմերին պաշտոնապես առաջարկվել և քննարկվել են մի քանի փաթեթներ՝ «Փաթեթային կարգավորում», «Փուլային կարգավորում», «Ընդհանուր պետություն», «Մադրիդյան սկզբունքները»՝ իրենց բազմաթիվ խմբագրումներով, որոնցից մեկն էլ «Կազանի փաստաթուղթն» էր:


Փաստացի վերջին փաստաթուղթը, որը քննարկել են կողմերը և փորձել հասնել դրա ստորագրմանը, եղել է «Կազանի փաստաթուղթը», որը հիմնված էր «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» սկզբունքի վրա, սակայն այն չի ստորագրվել Ադրբեջանի կողմից: 2016թ.-ի Ապրիլյան պատերազմի սանձազերծումն ավելի է մեծացրել Ադրբեջանի վրա միջնորդների ճնշումը՝ որպես պատասխան իր ապակառուցողականությանը, և Ալիևը ստիպված է եղել գնալ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնևի պայմանավորվածություններին՝ հետաքննության մեխանիզմների ներդրման մասին:


2016-2018թթ.-ին բովանդակային բանակցություններ, կարելի է ասել, գրեթե չեն եղել: Տարածքների վերադարձի հարցը դիտարկվել է բոլոր փաթեթներում և առաջարկներում: Սկզբունքայինը «ինչի դիմաց»-ն է՝ խաղաղությա՞ն, անորոշ հեռանկարի՞, կարգավիճակի որոշման հստակ համաձայնեցված մեխանիզմի՞, թե՞ անկախության ճանաչման: Նշված փաթեթներից ոչ մեկն իդեալական չի արտահայտել հայ ժողովրդի իղձերն ու երազանքները»:


Մանրամասները թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր