Փաշինյանը ճնշում է իրավապահներին՝ եկեղեցու դեմ արշավը շարունակելու համար. «Ժողովուրդ»          «Հնարավոր զարգացման երկու սցենար կարող է լինել՝ կա՛մ ՀԷՑ-ի սնանկացում և էներգետիկ ճգնաժամ, կա՛մ սակագների էական բարձրացում». «Փաստ»       Եկեղեցու դեմ պատերազմում Նիկոլ Փաշինյանի հույսը մնացել են մի քանի «աբիժնիկները». «Փաստ»    

17 հոկ 2020 22:12

Լավրովը Ղարաբաղում ստեղծված իրավիճակը քննարկել է Մնացականյանի և Բայրամովի հետ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր` հոկտեմբերի 17-ին, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի ու Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Զրույցի թեման Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակն է եղել։

Լավրովն ընդգծել է ԼՂ վերաբերյալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների` հոկտեմբերի 1-ի հայտարարության արդիականությունը:

Անդրադարձ է կատարվել նաև Մոսկվայում հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների` հումանիտար հրադադարի մասին հայտարարությանը խստորեն հետևելու անհրաժեշտությունը։

Վերահաստատվել է Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածության կարևորությունը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ շուտափույթ կերպով խաղաղ կարգավորման հասնելու նպատակով բովանդակային բանակցություններ սկսելու վերաբերյալ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր