Ձեր երեխաների աչքերի մեջ ո՞նց եք նայում...Գնացեք սահմանների հարցը լուծեք.... առգրավում են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքը          ՈՒրախ լուր՝ մանկապարտեզում երեխա ունեցողների համար       «Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել, ուղևորները հոսպիտալացվել են    

21 սեպ 2020 18:19

Մեր սերունդներին փոխանցելու ենք մեր պապերից ժառանգած անկախ Հանրապետությունը

Այսօր միասին նշում ենք մեր անկախ Հանրապետության 29-րդ տարեդարձը: Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին Գերագույն Խորհրդի նիստում:
 
ԽՍՀՄ սահմանադրությանը համապատասխան 1991թ. սեպտեմբերի 21-ին ՀՀ տարածքում անցկացվեց ԽՍՀՄ–ից դուրս գալու  հարցով հանրաքվե, որին մասնակցելու իրավունք ունեցող 2,056,758 քաղաքացիներից 2,042,627-ը (94.39%) Հայաստանի անկախությանը «այո» ասացին։ Դեմ էր ընդամենը 10 հազար մարդ կամ 0,46 տոկոսը: 
Հաջորդ օրը հրապարակվեց ՀՀ անդրանիկ անկախ օրենսդիր մարմնի դիմումը հայ ժողովրդին. «Ազատության ճանապարհին մեզ սպասում են նոր փորձություններ, դա ամենօրյա քննություն է լինելու մեզ համար: Պահպանենք մեր ոգևորությունը, բայց համակվենք իրապաշտությամբ, շարունակենք մնալ երազող, բայց սթափ դատողությամբ»: 
 
 
Սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագույն խորհուրդը, ամփոփելով հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն:
 
 
Մեր ձեռքբերած անկախությունը երիտասարդ է և անկաշկանդ: Ողջ աշխարհի հայությունը նշում է և հպարտությամբ բարձրաձայնում, որ Հայաստանի Հանրապետությունը անկախ է, բայց………… Հայ ազգի երազած Հայաստանն այսօր հային է տրվել տոկուն պայքարով, մեր մեծերի թափված արյան գնով, սակայն հարց է առաջանում, արդյոք մենք այսօր ըստ արժանվույն ենք գնահատում այն անկախությունը, որի մասին երազում էինք:
Ադրբեջանը երկու օր շարունակ քարոզչական դաշտում պատրաստություն է տեսնում պատերազմ սկսելու համար, միջազգային մամուլում գցվել են թեզեր, թե քուրդ զինյալներ են հայտնվել Արցախի տարածքում, Իլհամ Ալիևը բառացի պատերազմով է սպառնում, սակայն իմ «հպարտ» կամ վախեցած ազգը այս ամենի մասին ոչ խոսում է, ոչ էլ ակնարկում: Կարծես մի տեսակ նիհր է իջել նրանց գիտակցության և տեսողության վրա: Ուզում եմ հասկանալ և հասկացել եմ արդեն, թե ինչն է նրանց լռեցնում:

Անկախ, պատերազմած և արյան հոտն առած իմ հայն այսօր վախենում է: Նա այսօր զրկվել է իր քաղաքացիական և մարդկային բազում իրավունքներից: Նա այսօր արդեն իրավունք չունի այլևս քննադատելու, հաղթանակի բերկրանքը վայելելու, մտածելու, սխալը նկատելու և այդ մասին բարձրաձայնելու, որովհետև նրանք այլախոհ են: Եթե որևէ մեկն այսօր չի մտածում այնպես ինչպես մտածում է կառավարող ուժը, ուրեմն նա դավաճան է, հին է, հակահեղափոխական է և ազգին վատը ցանկացող: Այսօր բոլորին համոզում են, որ մենք չենք ապրել մինչ նիկոլյան ժամանակաշրջանը, որ նրան այլընտրանք կամ չկա, կամ էլ  հներ են  վերադառնալու:
Վերջին երկու տարիների զարգացումները վկայում են այն մասին, որ այս իշխանություններն իրոք գրոհում են ազատ խոսքի, այլակարծության և մարդու անկախ ու ազատ լինելու հիմնարար իրավունքների վրա:

Այս ամենով հանդերձ ես դեռ լիահույս եմ, որ հայիս պատիվը, սթափ դատողությունն ու իր իրավունքներին տեր կանգնելու գենը դեռ գլուխ է բարձրացնելու և մենք մեր սերունդներին փոխանցելու ենք մեր պապերից ժառանգած անկախ Հանրապետությունը:

Սուսաննա Սարուխանյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր