Երևանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, ՌԴ-ն ըմբռնումով կմոտենա ցանկացած ընտրության          «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը       Ինչո՞ւ տարաք մեր 15 երեխեքին վшռեցիք, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ իմ երեխուն կարաս հետ բերես    

19 հոկ 2020 12:57

Տեսանյութ.Ռուսաստանը նախազգուշացում է ուղարկել Բաքվին` ուղղակիորեն հարվածելու պատրաստակամության մասին Կասպից ծովից

Այն բանից հետո, երբ մի քանի օր առաջ մի քանի ռուսական ռազմանավեր, այդ թվում ` թևավոր հրթիռներով զինված, նկատվել էին Ադրբեջանի հետ սահմանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա, հայտնի դարձավ, որ Ռուսաստանը նախազգուշացում էր ուղարկել Բաքվին` ուղղակիորեն հարվածելու պատրաստակամության մասին Կասպից ծովից: Այս մասին տեղեկացնում է Avia.Pro-ն:

«Կասպից ծովի ավազանու ՌԴ Կասպիական նավատորմիղի մասնակցությամբ զորավարժություններ են սկսվել: Դրանց շրջանակներում կիրականացվեն օդային և ծովային թիրախների խոցումներ:

Զորավարժություններին մասնակցում են 6 նավ, 7 ինքնաթիռ և 400 զինծառայող: Ռուսական ռազմանավերը Հարավային ռազմական օկրուգի ավիացիայի հետ համատեղ հրետանային և հրթիռային կրակի վարժանքների ընթացքում թիրախավորելու են օդային և ծովային օբյեկտներ: », - հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Իր հերթին, Ռուսաստանը պաշտոնապես հավատարիմ է չեզոքության սկզբունքին ներկա հակամարտությունում, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Սակայն Ադրբեջանի ծովային սահմանների մոտ ռազմանավերի ռուսական արմադայի հայտնվելը ակնհայտորեն լարվածություն է ստեղծում Բաքվի համար, քանի որ Մոսկվան ցանկացած պահի կարող է հայտարարել Երևանին սատարելու մասին:

Փորձագետներն իրենց հերթին կարծում են, որ Կասպից ծովում հայտնվելը այլ պատճառ ունի. Իրականացվում է օդային տարածքի մանրազնին զննում ռազմական ինքնաթիռների առկայության և Հայաստանի տարածքին թևավոր և բալիստիկ հրթիռների արձակումը կանխելու համար:

Այս համատեքստում պետք է ասել, որ Ռուսաստանից Ադրբեջան վերջին զգուշացումը նորագույն «Կալիբր» հրթիռների նախապատրաստումն էր հիշյալ ռազմանավերի վրա:

Մանսրամասները՝ տեսանյութում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր