Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը` Վարդավառը          Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Մոլդովային և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ       Արմավիրի մարզում 18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բшխվել է հաստաբուն ծառին, վիրшվոր կա    

20 հոկ 2020 12:36

Մեր դիրքորոշումներում ոչինչ չի փոխվել,Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում

Երեկ երկրում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի ինտենսիվ քննարկումների օր էր։ Նախ, վարչապետի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը, որից հետո մի շարք արտախորհրդարանական ուժեր, այդ թվում՝ Հանրապետականը, փակ քննարկման ձևաչափով հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ։


ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը հրաժարվել է 168․am-ին հանդիպման վերաբերյալ մանրամասներ ներկայացնել։ Հարցին, թե ո՞րն է  Հանրապետական կուսակցության դիրքորոշումը ստեղծված իրավիճակում, կուսակցության փոխնախագահը պատասխանել է.


«Հանրապետական կուսակցության դիրքորոշումն Արցախի հարցում հայտնի է և այն բազմիցս բարձրաձայնվել է նախագահ Սերժ Սարգսյանի կողմից. Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Մենք այդ դիրքորոշման ենք եղել թե մեր իշխանության ժամանակ, թե իշխանափոխությունից հետո, թե այս պահին։ Մեր դիրքորոշումներում ոչինչ չի փոխվել։ Որևէ այլ տարբերակ, քան փաթեթային լուծումը, մեզ համար չի եղել և չի լինելու ընդունելի»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր