Արտառոց դեպք, «կլինիկական մաh» ախտորոշմամբ Արաբկիրի ԲԿ է տեղափոխվել 1 1-ամյա տղա, nտնձգnւթյnւն կատարողը ծնողներից մեկն է          Իրանը կպшյքարի այնքան ժամանակ, քանի դեռ Թրամփը չի գիտակցել Իրանի դեմ ագրեսիայի սխալ լինելը       Խոշոր ու շղթայական վթար, նախագահական նստավայրի մոտ բախվել են 2 «Tesla», «Zeekr» ու «Toyota», վիրավnրներ կան    

24 հոկ 2020 12:57

Ունենք 60-ականների զինատեսակ, որը մեր հրետանու ողնաշարն է.Ամբողջ աշխարհում, նույնիսկ ԱՄՆ ամենաարդիական սպառազինության մեծամասնությունը 80-ականների են

Հանրային պահանջով և քարոզչական քննարկումներով պատերազմ չեն վարում։ 5-րդ ալիքի եթերում հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, պատասխանելով 80-ականների զենքի մասին հարցին։


«Ամբողջ աշխարհում, նույնիսկ Միացյալ Նահանգների ամենաարդիական սպառազինության մեծամասնությունը՝ 80-ականների զինատեսակներն են։ Ռուսական ամբողջ զինանոցի մեծամասնությունը՝ 80-ականների զինատեսակներ են։ Մեր հրետանային լավագույն միջոցները՝ Սմերչերը, որոնցով մենք շատ հպարտանում ենք՝ 80-ականների զինատեսակներ են», - նշել է նա։


Հովհաննիսյանի խոսքով, իհարկե, պետք է ձգտել ունենալ 2000-ականների զինատեսակներ։


«Բայց դա, նախ, շատ թանկ է։ Երկրորդ՝ շատ հաջողված պլատֆորմներ զինատեսակների իմաստ չունի փոխել նորի։ Ինքն արդարացնում է իրեն։ Հիմա, օրինակ, Դ-30-ը մեր հրետանու ողնաշարն է՝ 60-ականների զինատեսակ է, բայց իրեն արդարացնում է», - նշել է Հովհաննիսյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր