Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

24 հոկ 2020 14:44

Պենտագոնը նախազգուշացրել է Թուրքիային...մենք վճռական ենք ու կշարունակենք այն, ինչ անում ենք

Թուրքիայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի փորձարկումը սպառնում է լուրջ հետևանքներ ունենալ Անկարայի հետ երկկողմ հարաբերությունների համար, ինչի մասին հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոնաթան Հոֆմանը:


Հոֆմանը հայտարարել է, որ ԱՄՆ ռազմական գերատեսչությունը խստագույնս դատապարտում է հոկտեմբերի 16-ին Թուրքիայի կողմից С-400 հակաօդային պաշտպանության համակարգի փորձարկումը, ինչը հաստատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է ekathimerini.com կայքը։


«Մենք հստակ և անսասան ենք եղել մեր դիրքորոշման մեջ. օպերացիոն С-400 համակարգը չի համապատասխանում պարտավորություններին, որոնք Թուրքիան ստանձնել է որպես ԱՄՆ և ՆԱՏՕ-ի դաշնակից: Դեմ ենք Թուրքիայի կողմից այս համակարգի փորձարկմանը, ինչը մեր անվտանգության հարաբերությունների համար լուրջ հետևանքներ կարող է ունենալ»,- նշել է Հոֆմանը։


Գլխավոր խոսնակը հիշեցրել է, որ Թուրքիային արդեն հեռացրել են F-35 ծրագրից և կրկնել, որ С-400-ը շարունակում է երկկողմ հարաբերությունների զարգացման համար զգալի խոչընդոտ լինել։ 


Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել էր ավելի վաղ լրատվամիջոցներում տարածված ենթադրությունն առ այն, որ Թուրքիան փորձարկել է Ռուսաստանից գնված С-400 զենիթահրթիռային համակարգերը:


«Դա ճիշտ է: Այդ փորձարկումներն անցկացվել են և անցկացվում են»,-ասել էր Թուրքիայի ղեկավարը:


Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից այս առնչությամբ քննադատությանը՝ Էրդողանն ասել էր, որ Անկարան չի շարժվելու Վաշինգտոնի թելադրանքով:


«Այս պարոններն անհանգստացած են, քանի որ դա ռուսական զենք է: Բայց մենք վճռական ենք ու կշարունակենք այն, ինչ անում ենք»,-ասել էր նա:


ԱՄՆ-ն մտավախություն ունի, որ ռուսական համակարգերի ակտիվացումը կվնասի ՆԱՏՕ-ի պաշտպանությանն ու Ռուսաստանին կարող է հնարավորություն տալ տեղեկության հավաքել ամերիկյան ռազմական ոլորտի վերաբերյալ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր