Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

27 հոկ 2020 11:55

Թշնամին կարողացել է հասանելիություն ստանալ մարդկանց տանը, խանութում և այլ վայրերում տեղադրված տեսախցիկներին

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից հայտնում են.


«Հարգելի քաղաքացիներ, ցանկանում ենք զգուշացնել թշնամու կողմից իրականացվող ևս մեկ վտանգավոր գործունեության մասին, որ կարող է վտանգի ենթարկել անձնական տվյալները և ոչ միայն։


Վերջին շրջանում ադրբեջանական խմբավորումները Youtube-ում տեսանյութեր են հրապարակում, որոնք նկարահանված են  տեղադրված տեսախցիկներով։


Այսինքն նրանք կարողացել են հասանելիություն ստանալ մարդկանց տանը, խանութում և այլ վայրերում տեղադրված տեսախցիկներին, քանի որ դրանք հասանելիություն ունեն համացանցին ու բավականաչափ պաշտպանված չեն։


Եթե կիրառում եք նման տեսախցիկներ, հորդորում ենք պաշտպանության համապատասխան միջոցառումներ իրականացնել (օրինակ՝ ընտրել ապահով գաղտնաբառ): Եթե չեք կարողանում ինքնուրույն ապահովել տեսահսկման համակարգերի անվտանգությունը, կարող եք դիմել համապատասխան մասնագետների, կամ եթե չկա օգտագործման խիստ անհրաժեշտություն, կարող եք անջատել որոշ ժամանակով։


Տեսահսկման համակարգերին միջամտություն նկատելու դեպքում անհրաժեշտ է անհապաղ տեղեկացնել մեզ և իրավապահ մարմիններին»։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր