Երեւանն օգնության համար չի դիմել ՀԱՊԿ-ին.ՌԴ-ում ՀՀ դեսպան

Ավելի վաղ նա չի բացառել, որ խորհրդակցությունների ժամանակ կքննարկվի Հայաստանին Ռուսաստանի ռազմական օգնության տրամադրման մասին հարցումը:
«Խոսքը ՌԴ նախագահին դիմելու մասին է՝ հղում անելով մեր երկկողմ համաձայնագրերին»,-ասել է դեսպանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք դիմումը վերաբերում է ՀԱՊԿ-ին կամ արդյոք խոսքը երկկողմ ձեւաչափի մասին է:
ՀԱՊԿ-ից գործակալությանը հայտնել են, որ Երեւանն օգնության համար չի դիմել կազմակերպությանը:
«Ներկայումս ՀԱՊԿ քարտուղարությունում որեւէ դիմում չկա հայկական կողմից»,-ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ անվտանգության ապահովման հարցում Հայաստանին օժանդակելու հարցով խորհրդակցություններ սկսելու խնդրանքով: