Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ, իրար են ուտելու՝ հաց չլինելու համար.Բա վեր կացեք, խոսե՛ք, արա, դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞...          Թուրքերի ջրաղացի՞ն ենք ջուր լցնում. միշտ Թուրքիան է կասկածի տակ դրել, թե 1,5 մլն հայ է զոհվել, հիմա մենք ենք ասում ՝ պետք է հաշվե՞նք       ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է.Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ    

31 հոկ 2020 15:10

Անհասկանալի է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարի լռությունը.Դուք որևէ անգամ չդատապարտեցիք Արցախի նկատմամբ զանգվածային, դաժան ագրեսիան

Ֆրանսիայում ապրող  հայազգի մշակույթային  գործիչներ դերասան Սիմոն Աբգարյանը, ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանն ու դերասան, ռեժիսոր Սերժ Ավեդիքյանը արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով թշնամու սանձազերծած և ավելի քան  մեկ ամիս ձգվող ռազմական ագրեսիայի առնչությամբ բաց նամակով դիմել են Ֆրանսիայի ԱԳՆ նախարար Ժան-Իվ Լե Դրիանին։ Նրանց համար անհասկանալի է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարի լռությունը։ Այս մասին հաղորդում է «Մարիաննե» լրատվականը.Բաց նամակում գրված է.


«Դուք սահմանափակվել եք Արցախի անկախության ճանաչման՝  Ֆրանսիայի ողջ հայ համայնքի և պատգամավորների կոչին լակոնիկ պատասխանով: Լեզվի ծայրով ասված այդ մի քանի բառը՝ շարունակել  մնալ Մինսկի խմբի իրավական շրջանակում,  մեզ հուշում են  Ֆրանսիայի «չեզոքության» և «անհրաժեշտության» մասին։ Իրականում Ձեր կողմից որևէ ռեալ  առաջարկ կամ գաղափար չի հնչեցվել, որը ցույց կտար Ձեր մտահոգությունը Արցախի դեմ թուրք-ադրբեջանական կոալիցիայի ագրեսիայի կապակցությամբ: Դուք որևէ անգամ չդատապարտեցիք Արցախի նկատմամբ զանգվածային, դաժան ագրեսիան:


Լքված  Արցախը


Արցախն այդ շրջանի իրական անվանումն է, որը թաթարները, ներեցեք՝ ադրբեջանցիներն անվանում են Ղարաբաղ։ Ենթադրում ենք՝ Դուք դա գիտեք։ Դուք պատմության շրջանավարտ եք, չէ՞։ Ուրեմն, Դուք պետք է իմանաք, թե ինչ պայմաններում է հորինվել Ադրբեջան պետությունը 1918-ին և ինչո՞ւ Լենինը, որը հավատում էր, թե Մուստաֆա Քեմալին բոլշևիկյան ճամբար կմտցնի, թույլ տվեց Ստալինին անդամահատել Հայաստանը և Նախիջևանն,  ու Արցախը տալ Ադրբեջանին։ Ակնհյատ է, որ մենք՝ հայերս, որևէ հետաքրքրություն չենք ներկայացնում Ֆրանսիայի համար՝ բացառությամբ ռազմական ժամանակաշրջանի: Մանուշյանն ու արևելյան լեգեոնի հազարավոր կամավորներն են դրա վառ վկաները: Այդ ամենն, իհարկե, անցյալում է, սակայն  այդ անցյալը կրկին կհայտարարի իր մասին, դրանում չկասկածեք:


Դուք սեղմում եք դիվանագիտական դաշտը՝ ի շահ տնտեսական և ֆինանսական պրագմատիզմի: Մենք  հասկանում եմ, որ կոմերցիոն շահերի  տեսակետից էթիկան ոչինչ չի նշանակում,  դա հնացած բան է՝ անցած- գնացած  աշխարհի արժեք։ Դուք Ադրբեջանին ներկայացնում եք որպես ժողովրդավարական երկիր, այնինչ, այնտեղ բռնապետական  դիկտատուրա է տիրում: Դուք գիտեք, որ Ալիևը ճնշում է իր ժողովրդին, լեզգինների և թալիշների զավակներին ուղարկում հայերի դեմ կռվելու այլոց թշնամու հետ: Դուք գիտեք, որ  հայտնի ընտանիքը թալանում է նավթադոլարներ, որոնք, ի դեպ, նրանց  երկար չի ծառայի:


Ձեզ հայտնի է Արցախում 1987 թվականի հանրաքվեից հետո իրականացված զանգվածային  ջարդերի մասին: Պատգամավորների պալատը բավարարեց հարցումը, քանի որ այն համապատասխանում էր Գորբաչովի ժամանակների ԽՍՀՄ օրենքներին: Այնուամենայնիվ, փաստաթղթի վավերացումից հետո ջարդեր  շարունակեցին իրագործվել  նաև Սումգայիթում և Բաքվում, որի զոհ դարձան Ադրբեջանում ապրող խաղաղ հայեր,  արդյունքում՝ լռեցվեց ժողովրդավարության ձայնը:


Քանի որ ժամանակակից պատմությունը Ձեր առաջին կիրքն է, Ձեզ հայտնի պետք է լինի  այդ տարածաշրջանում  իրականցաված ջարդերի մասին, որոնք կազմակերպել են թաթարները, կներեք, ադրբեջանցիները 1906, 1918 և 1920 թվականներին:


Այո, պարոն նախարար, սա երկար և արյունալի պատմություն է: Դուք, հավանաբար, միամտորեն կարծում էիք, որ ամեն ինչ ավարտվել է 1915 թվականին: Այնուամենայնիվ, այդ մարդիկ ունեն «երկու ժողովուրդ՝ մեկ ատելություն» նշանաբանը, և հիմա ցանկանում են  ավարտին հասցնել իրենց ցեղասպան նախնիների կիսատ թողած գործը։:


Էրդողանը, մեջբերում եմ, ասել է. «Եթե դուք այսպես  շարունակեք, վաղը ոչ մի եվրոպացի, ոչ մի արևմտացի իրեն անվտանգ չի զգա աշխարհում ոչ մի վայրում»: Ալիևն, իր հերթին, խոստացել է. «Մենք հայերին կքշենք, ինչպես շների, և նրանց կխեղդենք սեփական արյան մեջ»: Ահա  ևս մեկը՝ «Ֆրանսիացիներին մնում է Մարսելն արաբներին հանձնել»: Ահա, չարության և ատելության նման մակարդակի հետ գործ ունեն  այսօր Երևանն ու Ստեփանակերտը:


Դուք, հավանաբար, վերացականանալու մեծ ունակությամբ եք օժտված։ Կարող ենք միայն շնորհավորել Ձեզ այդ կապակցությամբ, բայց  նաև հիշեցնել, որ Արցախը մեզ համար Էլզասն ու Լոթարինգիան է, և  մենք երբեք այն չենք թողնի: Հասկանո՞ւմ եք: Մեզ ոչինչ այլևս  չի մնում, քան դիմակայել, հակահարված հասցնել զավթիչներին, որոնք մեր մահվն են  երազում։ Սա լոկալ կոնֆլիկտ չէ, այլ պարտադրված պատերազմ, որի հետ բախվել է հայ ժողովուրդը։ Սրա վառ ապացույցը  Թուրքիայից և Պակիստանից ռազմական բարձրաստիճան խորհրդատուների ներգրավումն է, Սիրիայից, Լիբիայից և  Աֆղանստանից վարձկան  ջիհադիստները: Ուշադիր լսեք Էրդողանի խոսքերը, և կհասկանաք այս  զգուշացումների ողջ էությունը: Նա հավատարիմ է իր խոսքին։ Նրա չարությամբ և ատելությամբ լցված ռևանշիզմը թափ է հավաքում: Եթե նրան չկանգնեցնենք, շատ ուշ կլինի, ընդ որում, ոչ միայն հայերի համար: Շուտով արյուն է թափվելու  Հունաստանում և Բալկաններում: Ֆինանսական շա՞հն է մթագնում Ձեր միտքը: Չե՞ք նկատում, թե ինչ է տեղի ունենում: Արցախի և Հայաստանի բնակիչները լոկ տարածաշրջանի մաս չեն: Նրանք այդ  տարածաշրջանում ապրում են ավելի քան 2000 տարի: Հայերը  տարածաշրջանի դարպասներն են, նրա մշտական պահապանները:


Դուք պետք է հասկանաք, թե հանուն ինչի և ինչն են  պաշտպանում հիմա հայերը, մի՞ թե դուք պատմաբան չեք:


Հարգանքով՝


Սիմոն Աբգարյան՝ դերասան, դրամատուրգ, ռեժիսոր,


Սերժ Ավետիքյան՝ դերասան, ռեժիսոր,


Ռոբեր Գեդիկյան՝ ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր