ԱԺ-ն ընդունեց զինծառայությունից խուսափած քաղաքացիներին քրեական պատասխանատվությունից ազատելու մասին օրինագիծը          Արագածոտնի մարզում բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և «JAC» մակնիշի բեռնատարը, կա զnh       Ձյուն, մառախուղ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-9 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

31 հոկ 2020 15:54

Տեսանյութը, որում ցուցադրվում են դիերը, որոշները ձեռնաշղթաներով, մյուսներն էլ մերկ, արվել է Զանգելանում.Ավստրալացի լրագրող

Տեսանյութը, որում ցուցադրվում են դիերը, որոշները ձեռնաշղթաներով, մյուսներն էլ մերկ, արվել է Զանգելանում.Ավստրալացի լրագրողԱվստրալացի լրագրող, բաց աղբյուրների հիման վրա հետախուզական ուսումնասիրությունների գծով մասնագիտացած Բենջամին Սթրիքն ուսումնասիրել է ադրբեջանական սոցմեդիայի տիրույթում հրապարակված տեսանյութը, որում ներկայացված են հայ զինծառայողների դիերը:

Լրագրողը, ուսումնասիրելով մեկ շարքով պառկեցված դիերի կադրերը, կարողացե է պարզել տեղանքը. խոսքը Կովսականի (Զանգելան) մասին է:

«Տեսանյութը, որում ցուցադրվում են դիերը, որոշները ձեռնաշղթաներով, մյուսներն էլ մերկը, արվել է Զանգելանում, Ղարաբաղ: Արբանյակից արված լուսանկարը (ամսաթիվը 24/10/2020) ցույց է տալիս այն հատվածը, որտեղ տեսանյութում ցուցադրվում են դիերը»,-իր թվիթերյան էջում գրել է Սթրիքը:

Ավելի վաղ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն իր թվիթերյան էջում հայտնել էր, որ սոցիալական մեդիայի ադրբեջանական տիրույթում հրապարակվել է նոր տեսանյութ, որում ցուցադրվում են սպանված 19 հայ զինծառայողների դիերը:

ՄԻՊ-ը նշել էր, որ նրանցից ոմանք շղթայված ձեռքերով են և մերկ:

«Ակնհայտ է, որ զինվորներից առնվազն չորսը նախքան սպանվելը ռազմագերի է եղել: Անպատժելիությունն ու միջազգային կուրությունը նոր հանցագործություններ ու ողբերգություններ են բերում Ղարաբաղին»,-գրել էր Բեգլարյանն ու կից համապատասխան լուսանկարներ հրապարակել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր