Չէ, ինչո՞ւ պետք է հրաժարվեինք պարգևավճարներից. ՊԵԿ նախագահ

«Դրա վերաբերյալ բազմիցս բացատրություններ եղել են, դրանք համարժեք վարձատրություն ապահովելուն ուղղված միջոցներ են եւ պարգեւավճարները պետք է լինեն: Ծրագրով նախատեսված է չափը, այս պահին դժվարանում եմ ասել»,- ասաց Հովհաննիսյանը:
Դիտարկմանը, որ հանրային պահանջ կա, որ այս օրերին բարձրաստիճան պաշտոնյաները պետք է իրենց պարգեւավճարները փոխանցեն զինվորների ապահովության հիմնադրամին կամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին, ՊԵԿ նախագահը պատասխանեց. «Պատերազմական գործողությունների հենց առաջին օրվանից ՊԵԿ աշխատակիցները այս մասով շատ ակտիվ են եղել, գումարներ են բազմիցս հավաքագրվել եւ փոխանցվել համահայկական հիմնադրամին եւ զինվորների ապահովության հիմնադրամին, այս պահին մոտ 530 մլն դրամ է արդեն փոխանցվել եւ բնականաբար բոլոր աշխատակիցները մասնակցություն են ունեցել այս գործընթացին»:
Ճշտող հարցին էլ հրաժարվե՞լ են պարգեւավճարներից, թե շարունակվել են տրվել, ասաց, որ նախորդ ամիս չեն հրաժարվել, դրանք տրվել են եւ հավաքվել ու ուղղվել են ըստ նպատակի, իսկ հոկտեմբերին պարգեւավճարներ նախատեսված չեն:
Հարցին էլ՝ միայն հոկտեմբերին նախատեսված չէ, մնացած ամիսներին չե՞ն հրաժարվել, արձագանքեց. «Չէ, ինչո՞ւ պետք է հրաժարվեինք»: