Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

04 նոյ 2020 14:10

Որոշ տեղեկություններ ունենք.Ճշտվում է Տող գյուղում Ադրբեջանի ԶՈՒ կողմից գլխատված քաղաքացիական անձի տվյալները

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ճշտում է Տող գյուղում Ադրբեջանի զինուժի կողմից գլխատված քաղաքացիական անձի տվյալները:

Այս մասին նոյեմբերի 4-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

«Տող գյուղի քաղաքացիներից մեկը միջազգային լրատվամիջոցի լրագրողին տեղեկացրել է, որ ինքը տեղյակ է այն դեպքից, որ իր հարևաններից մեկին ադրբեջանական զինծառայողները գլխատել են, ինչպես նաև սպանել են 82 տարեկան Միշա Ստեփանյանին, գլխատել են Մայոր անունով քաղաքացիական անձի: Որոշ տեղեկություններ ունենք, բայց բոլոր հանգամանքերը դեռևս չենք պարզել, և չկան այս դեպքերը վիճակագրության մեջ»,- ասաց Բեգլարյանը:

Արցախի ՄԻՊ-ը նշեց, որ լուրջ կասկածներ ունեն, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն բոլոր այն բնակավայրերում, որ մուտք է գործել ու գտել է քաղաքացիական անձ, նրանց հանդեպ կատարել է բազմաթիվ հանցագործություններ:

«Ադրբեջանում այնքան է արմատացած հայատյացությունը, որ ցանկացած հայի ու ցանկացած ձևով սպանելը, դիակների հանդեպ վատ վերաբերմունքը ողջունելի է համարվում լայն հասարակայնության կողմից: Սա միջազգային հանրության հատուկ ուշադրությանն է արժանի: Վտանգը շատ մեծ է ցեղասպանության, եթե այս կարգի ատելություն կա ադրբեջանցի զինծառայողների շրջանում»,- նշեց Արցախի ՄԻՊ-ը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր