ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

04 նոյ 2020 16:59

Թուրքիան կարող է Արաքս գետի հոսքը ձգտեցնել զրոյի. Վաչե Տերտերյան

«Թուրքիան Արաքս գետի վրա շատ ջրամբարներ է կառուցել, եթե բաց սցենարով նայենք, նա կարող  է ամբողջ գետի հոսքը ձգտեցնել զրոյի՝ ձմեռը ջուրը բաց թողնելով և ամառը հավաքելով ջրամբարներում»,-Աժ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2021 թվականի բյուջեի քննարկման ժամանակ հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյան: Ըստ փոխնախարարի, նման զարգացումների դեպքում Հայաստանը մեծ պրոբլեմ կունենա, քանի որ այդ ուղղությունից 50/50 հարաբերակցությամբ երկու ջրի աղբյու կա՝ Ախուրյան գետը և Արաքսի վրա  Ղարաղալայի ջրահանգույցը: Վաչե Տերտերյանի խոսքով, եթե Արաքսի հատվածից լինի ջրի սակավություն, ապա ամբողջ Արմավիրի մարզը  պետք է անցնի Ախուրյանի ջրի հոսքի օգտագործմանը, որը լուրջ խնդիր կառաջացնի:

Փոխնախարարը հայտնեց, որ այդ դեպքում լուծումը կարող է լինել խորքային հորերի շահագործումը,  որը շատ ցանկալի չէ ոչ միայն ծախսատար լինելու, այլև՝ էկոլոգիական իմաստով:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը  կարևորեց ջրի ամբողջ մակերևութային հոսքի կառավարումը, բայց նկատեց, որ դրա համար անհրաժեշտ են համապատասխան ռեսուրսներ: Վերջինս շեշտեց, որ Թուրքիան էապես բարձրացրել է Արաքսի հոսքի կառավարելիությունը:

Նա պատգամավորներին տեղեկացրեց, որ գործադիրում որոշակի վիճակով կա առնվազն 4 ջրամբարի նախագիծ և պետք է գտնել միջոցներ դրանք իրականացնելու համար:

Նախատեսված ջրամբարներից երկուսը  Սևանի մոտ է, մեկը՝ Թալին-Մաստարա հատվածում և մեկն էլ դրանից  ներքև: Նրա խոսքով, պատեհ առիթի դեպքում կսկսեն շինարարությունը, որը նաև Սևանի հոգսը կթեթևացնի:

Վաչե Տերտերյանը նկատեց, որ հնարավորություն կա դիտարկել նաև Եղվարդի ջրամբարի տարբերակը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր