Յոթ հայ պատանդների ընտանիքներն ու փաստաբանները դիմել են ՄԱԿ-ին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակում          Արտակարգ դեպք՝ Տավուշում, բեռնատար վերելակը պոկվել և ընկել է հորում 34-ամյա տղամարդու վրա       Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին    

05 նոյ 2020 16:40

Բակո Սահակյանի անունով կեղծ էջ է գործում. Սամվել Մարտիրոսյան

«Հարգելի հայ ժողովուրդ, այս էջը կեղծ է, կառավարվում է Ադրբեջանից»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ կից ներկայացնելով էջի լուսանկարը։

Մեդիափորձագետը տեղեկացրել է, որ էջը ստեղծվել է դեռ երեք տարի առաջ։ Սկզբնական Սեյրան Օհանյանի անունով էր, հետո փոխվել է Բակո Սահակյանին անունով։

«Առաջինը, հանեք վրայից լայքը, եթե լայքել եք, հետո զգուշացրեք ձեր ընկերներին, ով լայքել է։ Տակն էլ մեկնաբանություններ մի գրեք, իմաստը ո՞րն ա։ Դուք, օրինակ, ձեր տան սառնարանի հետ վիճու՞մ եք, երբ մեջը պանիրը պակասում է։ Նույնն էլ սա է. մի՛ վիճեք, լայքերը հանե՛ք, եթե կա, բողոքե՛ք, որպես կեղծ էջ ու պրծ»,- գրել է Սամվել Մարտիրոսյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր