Մոսկվան չի կարող անտեսել ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացները, Ընտրական օրենսգրքում փոփոխությունների ընդունումը          Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են «DAF» բեռնատարն ու «ՎԱԶ 21014»-ը, կա 2 զnh, 2 տուժած       ԱՄՆ-ը և Իսրայելը խախտել են հրադադարը՝ հարձակվելով Լավանի նավթավերամշակման գործարանի վրա    

23 օգոս 2023 18:05

Հիմա էլ list.am-ով են շատացել խաբեությունները.մեծ հույսեր չունենաք, որ գումարը հետ կստանաք

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է՝  կրկին ուժգնացել են խաբեությունները list.am-ով։

«Նորից կրկնեմ, ձեզ գրում են Վոթզափով, Վայբերով, ասում են, որ հեռու են ապրում, ու պետք ա ինչ-որ ծառայությունով օգտվել, ապրանքը ուղարկել։ Ձեզ ուղարկում են կեղծ հղում, կայք, որը նշանակում է Yandex, Հայփոստ կամ ինչ-որ սուրհանդակ ծառայություն։ Կայքի հասցեն որ ուշադիր նայեք, կտեսնեք, որ լրիվ ուրիշ սայտ ա, իրականը չէ։ Եթե ուշադիր չլինեք, ձեր բանկային քարտի տվյալներն ա ուզելու։ Ու կասեք հաջողություն ձեր ողջ գումարին։

Եթե արդեն քաշվել եք, պետք ա քարտը արգելափակեք ու դիմեք ոստիկանություն։

Բայց մեծ հույսեր չունենաք, որ գումարը հետ կստանաք»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր