ՈւՂԻՂ. Տավուշի գյուղապետերը Երևանից վատ լուրով են եկել. իրավիճակի նոր լարում          Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան       Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի, Եկեղեցու կողքին պետք է լինեն նաև եկեղեցի կառուցած ազդեցիկ, հեղինակավոր հայերը    

16 մայիս 2023 16:09

Զգուշացում․ «Հայփոստի» անունից կեղծ SMS-ներից հետո սկսվել է էլեկտրոնային վճարումների կեղծիքը

ՀՀ քաղաքացիներին սկսել են էլեկտրոնային վճարումների մասին կեղծ հաղորդագրություններ ուղարկվել։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հրապարակել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
 
Հաղորդագրությունում գրված է, որ այսօր իբրև թե տվյալ անձի վճարման օրն է և վճարումը չկատարելու դեպքում համապատասխան տեղեկությունը կփոխանցվի բյուրո և ՀՀ ՊԱԿ։ Թե ինչ բյուրոյի մասին է խոսքը և որն է ՀՀ ՊԱԿ-ը, պարզ չէ, հավանաբար նկատի են ունեցել վարկային բյուրոն և ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
 
«Հայփոստի անունից կեղծ SMS-ներից հետո հիմա սկսվել է էլեկտրոնային վճարումների կեղծիքը գալ։ Եթե ուշադիր նայեք, կտեսնեք, որ իրականում .gd դոմեյնի վրա է գրանցված կայքը, am մասը հղման կտոր է` անջատված գծիկներով»,– գրել է Մարտիրոսյանը։
Նշենք, որ օրերս էլ մեդիափորձագետը հայտնել էր «ՀայՓոստից» ստացվող կեղծ sms–ների մասին։ Պարզվել էր, որ այլ երկրում գրանցված անհայտ համարներից քաղաքացիներին «ՀայՓոստի» անունից ուղարկում են կարճ հաղորդագրություններ` առաջարկելով կատարել 233.12 դրամ առաքման վճար, որպեսզի ծանրոցն առաքվի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր