Արտակարգ դեպք՝ Երևանում. 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել, բայց ողջ է մնացել          Ռեստորանում ընթրելիս տղամարդը պայուսակից հանել է ատրճանակը, պատահական կրակոց է արձակվել․ կա զոհ       Ինչ լավ է, որ, ի վերջո, Ադրբեջանը համաձայնվել է 1991-ի դրության վիճակին վերադառնալ,մինչդեռ հեչ երջանիկ չէ Ռուսաստանը    

06 նոյ 2020 11:07

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2210 նոր դեպք. մահացել է 37 մարդ

Հայաստանում նոյեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2210 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 101773 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 428687 վերջին մեկ օրում` 5202 նոր թեստավորում:


Փաստացի այս պահին բուժվում է 38088 պացիենտ. մեկ օրում ավելացել է 526-ով:


Վերջին տվյալներով ապաքինվել է 61782 անձ` վերջին մեկ օրում 1647 անձ:


Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 30 քաղաքացի, մահացածների թիվը 1506 է:


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 397 է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր