Գերմանիայում ևս ոտքի են կանգնել՝ դադարեցնելու «Գորշ գայլերի» գործունեությունը

«Դաշնային կառավարությունը պիտի արգելի ուլտրաազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպությունը»,- այս մասին RedaktionsNetzwerk Deutschland (RND)-ի հետ զրույցում ասել են պատգամավորներ Ջեմ Օզդեմիրը, Իրեն Միհալիչն ու Կոնստանսին վոն Նոթցը։ «Կազմակերպությունը «Էրդողանի մեկնած ձեռքն» է։ «Գորշ գայլերի» ներկայացուցիչները կրկին ու կրկին ատելություն են տարածում, սպառնում մարդկանց, ինչպես նաև մասնակցում բռնության գործողությունների»,- հայտարարել են պատգամավորները։
Նրանք նաև նշել են, որ այս թեման կուսակցաքաղաքական պրոֆիլավորման համար չէ՝ անդրադառնալով Linken և AfD-ի կողմից առաջ քաշած պայմաններին։ «Մենք կդիմենք այլ պառլամենտական խմբերին Բունդեսթագում համատեղ միջխմբային նախձեռնություն ներկայացնելու համար՝ Գերմանիայում «Գորշ գայլերի» գործունեության արգելման նպատակով»,- ասել են պատգամավորները։ Նշվում է նաև, որ Թուրքիան սուր քննդատության է ենթարկել Ֆրանսիային «Գորշ գայլերի» գործունեությունը արգելելու համար։