Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

06 նոյ 2020 15:17

Տեսանյութ.11-ամյա Աշոտը մեքենան ինքնուրույն վարելով Արցախից Երեւան է հասցրել ընտանիքին եւ հարեւաններին

«Զինուժ մեդիան» ռեպորտաժ է պատրաստել 11-ամյա Աշոտի մասին, որը մեքենան ինքնուրույն վարելով՝ Արցախից Երեւան է հասցրել ընտանիքին եւ հարեւաններին։


Դավիթն է, ամաչկոտ Նանեն ու նրանց մայրիկը՝ տիկին Զմրուխտը. սահմանին կռվող սպայի այս փոքրիկ ընտանիքի համար պատերազմը սկսվեց սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան, երբ մեկը մյուսի հետեւից մահաբեր արկերը սկսեցին թափվել Զինավանի շենքերի վրա։


«Մեր ճանապարհի վրա երկրորդ հարվածը եղավ, տղաներին հանեցի քնից, ասացի՝ հագնվեք, կրակում են։ Իրենք այդ տագնապին սովոր են, արագ հագնվեցին։ Ես զուգահեռ զանգեցի ամուսնուս, հարցրի՝ ինչ է կատարվում, ասաց՝ Աշոտիկին ասա ավտոն քշեք շատ արագ դուրս եկեք»,- պատմում է տիկին Զմրուխտը։


Շտապ արթնացնելով երեխաներին՝ տիկին Զմրուխտն անցնում է հարեւանների բնակարաններով՝ բոլորին իջեցնելով եւ տեղավորելով ամուսնու մեքենայում։


«Մերին էր իր 3 տղայի հետ, Վերան 8 ամսական հղի էր, իր տղան էլ առաջին դասարան, վախից կցկվել էին, հետո Անուշն էլ նոր էր երեխա ունեցել, մեծն էլ 1 տարեկան էր. բոլորիս ամուսիներն էլ առաջնագծում էին։ Անկախ մեզանից բոլորս տեղավորվեցինք մեքենայի մեջ ու շարժվեցինք»,- պատմում է տիկին Զմրուխտը։


4 մեծահասակներին եւ 9 երեխաներին հրետակոծվող Զինավանից դուրս բերելու առաքելությունը ակամա ստանձնում է 11- ամյա Աշոտը։


Ասում է՝ կանխատեսելով իրադարձությունների զարգացման նման հնարավորությունը՝ հայրը դեռեւս 3 տարի առաջ էր իրեն մեքենա վարել ուսուցանել։


«Երբ սկսում էին կրակել ավտոյին, փամփուշտների ուժեղ ձայները լսվում էր. ականջներիս մեջ է այդ ձայնը»,- ասում է 11-ամյա Աշոտը։


«Անընդհատ պայթյունի ձայներ էր, կարեւորը ինքը չշփոթվեց, ինքնավստահ էր քշում, ես էլ եմ մինչեւ հիմա զարմացած»,- հավելում է տիկին Զմրուխտը։


Հրետակոծության ներքո Արցախից մինչեւ Հայաստանի սահմանագոտի մեքենան վարած 11-ամյա Աշոտն անկեղծանում է՝ երբեք չի մոռանա այդ օրն ու ճանապարհի ամեն մի ոլորանը. «Վախում էի թեթեւի մեջ, որ կարող ա կրակեն ավտոյին»։


Ինչ վերաբերում է պատերազմի ավարտին ու իրենց փոքրիկ ընտանիքի ապագա պլաններին, ապա Արցախում կռվող հորից հետո Վեդիում ժամանակավոր ապաստան գտած Սարգսյաններն ասում են՝ անհամբեր սպասում են հաղթանակի օրվան, կվերադառնան հարազատ Զինավան, կգրկեն հորն ու նորից կապրեն ազատ ու անկախ Արցախում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր