ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պարսից ծոցը չի վերանվանի Արաբական ծոցի          Որոնք են համաստեղության նշաններին համապատասխան զարդերը       Սպասվում է հորդառատ անձրևներ, կարկուտ, քամու ուժգնացում, օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 այնուհետև կբարձրանա 7-10 աստիճանով    

07 նոյ 2020 10:58

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2476 նոր դեպք. մահացել է 33 մարդ

Հայաստանում նոյեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2476 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 104249 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 434026 վերջին մեկ օրում` 5339 նոր թեստավորում:


Փաստացի այս պահին բուժվում է 39055 պացիենտ. մեկ օրում ավելացել է 967-ով:


Վերջին տվյալներով ապաքինվել է 63258 անձ` վերջին մեկ օրում 1476 անձ:


Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 27 քաղաքացի, մահացածների թիվը 1533 է:


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 403 է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր