Արագածոտնի թեմը հունվարի 8-ին հրավիրում է միասնական ժամերգության և աղոթքի          Աչաջուր գյուղում այրվել է մոտ 500 հակ պահեստավորած և մոտ 3 տոննա կուտակած անասնակեր       Երբ պшյթեց «ֆինանսական կարուսելի» ռnւմբը, Փաշինյանն անմիջապես մոգոնեց «ուղտերի երթը» և սուրբծննդյան սրբապղծnւթյունը    

07 նոյ 2020 11:42

Թշնամու՝ Օհանյանից ստացած հերթական դասը շատ ցավոտ է եղել.Սեյրան Օհանյանը չի վիրավորվել

Ադրբեջանական քարոզչամեքենան այս անգամ հերթական կեղծիքն է տարածում գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի մասին, թե իբր վերջինս վիրավորվել է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Իհարկե, թշնամին խորը պատճառներ ունի դրա մասին աղաղակելու, քանի որ գեներալ Օհանյանից ստացած հերթական դասը շատ ցավոտ է եղել, ու, համոզված եմ, դեռ էլի կստանա, որովհետև նա ողջ և առողջ է ու լիարժեք կատարում է իրեն վստահված պարտականությունները»,-հավելել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր