Տեսանյութ.Ամեն խփած սնարյադի փոսի մեջ ծառ ենք տնկում. Հայ զինվորներն՝ ընդդեմ Ադրբեջանի էկոցիդի
Ադրբեջանը սպիտակ ֆոսֆոր պարունակող արգելված զենք է կիրառում. Շրջակա միջավայրի նախարարությունը և 50 հասարակական կազմակերպություն դիմել են միջազգային կառույցների:
Այս առնչությամբ կառավարությունը տեսանյութ է տարածել, որտեղ երեւում է, թե ինչպես է թշնամին սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքով հարվածում Արցախի տարածքին եւ հրդեհում անտառները:
Հակառակորդի կիրառում է քիմիական տարր, ամենայն հավանականությամբ սպիտակ ֆոսֆոր պարունակող զինատեսակ:
ՌՔԿՊ զորքերի քիմիական անվտանգության ապահովման բաժանմունքի պետ Ռաֆայել Փանջոյանը նշում է. «Սպիտակ ֆոսֆորը ինքնաբռնկումից հետո կարող է առաջացնել մոտ 1300 աստիճան, իսկ այրման ժամանակ տեղի է ունենում խիտ ծխարտադրություն եւ խեղդող ազդեցություն է ունենում»:
Ռազմական գործողությունները տեղում լայն ուսումնասիրությունների հնարավորություն չի տալիս, բայց հապաղել էլ չի կարելի: Այս առնչությամբ Հայաստանի եւ Արցախի ՄԻ պաշտպանները համատեղ զեկույց են պատրաստել:
Շրջակա միջավայրի փոխնախարար Իրինա Ղաբփլանյանի խոսքով, 1800 հեկտար անտառային տրածքներ արդեն այրվել են. «Մենք արդեն ունենք շրջակա միջավայրին հասցված ահռելի վնաս: Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության 8ճ-րդ հոդվածով հստակ արձանագրվում է, որ սա կարող է դիտարկվել որպես պատերազմական հանցագործություն»:
Շրջակա միջավայրի նախարարությունը և 50 հասարակական կազմակերպություն դիմել են միջազգային կառույցների, որտեղ տեղին ունեցածը որակել են որպես էկոցիդ:
Նշվում է, որ սպիտակ ֆոսֆորը կարող է տարածաշրջանային էկոլոգիական աղետի հանգեցնել. Այն կուտակող հատկություն ունի, մնում է հողում, անցնցում ստորգետնյա ջրեր, լցվում գետեր եւ հայտնվում կենդանի օրգանիզմներում: Ստացվում է, որ Արցախն ադրբեջանցիներին պետք է ոչ միայն առանց արցախցիների, այլ նաեւ առանց բնության:
«Ամեն խփած սնարյադի փոսի մեջ ծառ ենք տնկում, ավանդույթ է»,-ասում է զինվորներից մեկը: