Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան          Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար       Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան    

09 նոյ 2020 14:17

Արցախի նախագահի խոսնակի պատասխանը չուշացավ. Ամոթ է ուղղակի,այս ընթացքում գոնե մեկ անգամ Արցախում Ձեզ չտեսանք

Արցախի նախագահի խոսնակի պատասխանը չուշացավ. Ամոթ է ուղղակի,այս ընթացքում գոնե մեկ անգամ Արցախում Ձեզ չտեսանքԱրցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Որոշ «պանիկյորներ», իրենց կողմից նախորդ խուճապները արդարացնելու համար, նոր խուճապներ են տարածում։

ՄԻ ՀԱՎԱՏԱՑԵ՛Ք!
Շուշիից չեն կարող գրոհել Ստեփանակերտը, քանի որ Շուշին մեր հսկողության տակ է»։

Գրառմանն արձագանքել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը.

«Չգիտեմ, որտեղից եք գրում, բայց այս ընթացքում գոնե մեկ անգամ Արցախում Ձեզ չտեսանք։ Որակումներ տալուց առաջ Ստեփանակերտ եկեք, խոստանում եմ Ձեզ Շուշի կճանապարհենք, որ այնտեղից ավելի համարձակ գրառումներ անեք։ Ամոթ է ուղղակի»։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել էր.

«Վաղ առավոտյան այցելել եմ Ստեփանակերտը պաշտպանող մարտական դիրքեր, տեղում զրուցել Պաշտպանության բանակի մարտիկների ու աշխարհազորայինների հետ, ովքեր ավելի քան մեկ օր է, ինչ ետ են մղում մայրաքաղաքի վրա Շուշիից գրոհող թշնամու հրոսակախմբերին»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր