Բաքուն խոստովանել է, որ իրենք են խոցել ռուսական ուղղաթիռը. Տեսանյութ

Ադրբեջանական կողմը խնդիրը մեկնաբանել է հետևյալ կերպ․
«Ուղղաթիռի թռիչքը տեղի է ունեցել հայ-ադրբեջանական պետական սահմանի անմիջական հարևանությամբ, մինչդեռ հայ-ադրբեջանական հակամարտության գոտում շարունակվում են ակտիվ մարտական բախումները:
Թռիչքն ընթացել է օրվա մութ ժամերին ՝ փոքր բարձրության վրա, հակաօդային պաշտպանության ռադարային հայտնաբերման գոտուց դուրս։ ՌԴ ՌՕՈՒ ուղղաթիռները նախկինում չեն նկատվել նշված շրջանում։
Նշված գործոնների համատեքստում և տարածաշրջանում լարված իրավիճակի և հայկական կողմի հնարավոր սադրանքների կապակցությամբ Բարձր մարտական պատրաստականության լույսի ներքո հերթապահ մարտական հաշվարկով որոշում է կայացվել կրակ բացել»: