ՌԴ զինված ուժերի զորամիավորման առաջապահ ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատել Լաչինի միջանցքում
![](https://cdni.rbth.com/rbthmedia/images/all/2016/09/19/rudskoi_balx8382-550.jpg)
«Խաղաղապահ զորակազմը հագեցած է ամենաժամանակակից զենքով, ռազմական և հատուկ տեխնիկայով՝ ներառյալ BTR-82A զրահամեքենաները, «Տիգր» և «Թայֆուն» զրահապատ մեքենաները, ինչպես նաև ապահովված են բոլոր անհրաժեշտ պարագաներով:
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրերի կատարումը վերահսկելու համար «Հյուսիս» և «Հարավ» պատասխանատվության շրջաններում նախատեսվում է ստեղծել տասնվեց դիտակետ: Դրանք կտեղակայվեն Լեռնային Ղարաբաղի կողմերի շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքով»,-ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման գործընթացը՝ հայտնել է Սերգեյ Ռուդսկոյը:
«Այս տարվա նոյեմբերի 10-ի առավոտյան Ուլյանովսկի օդանավակայանից Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Իլ -76 և Ան-124 ռազմական տրանսպորտային ինքնաթիռներով սկսվել է խաղաղապահ զորակազմի տեղափոխումը Հայաստանի «Էրեբունի» օդանավակայան:
Օրվա ընթացքում ինքնաթիռների 27 թռիչք է կատարվել: Տեղափոխվել է 414 զինծառայող, 54 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա, 8 ուղղաթիռ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի երկու համալիր…
Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնը կազմակերպել է փոխգործակցություն համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների հետ, ինչը հնարավորություն է տվել արագորեն կազմակերպել խաղաղապահ զորակազմի տեղափոխումը հակամարտության գոտի:
Ներկայիս դրությամբ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորամիավորման առաջապահ ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատել Լաչինի միջանցքում և Լաչինի ճանապարհի հատվածում և Լիսոգորսկի պետական գյուղատնտեսական ֆերմայի մոտ ժամանակավոր դիտակետերի տեղադրմամբ:
15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի առաջին խաղաղապահ գումարտակի ստորաբաժանումները «Էրեբունի» օդանավակայանում բեռնաթափվելուց հետո կատարել են երեք հարյուր կիլոմետրանոց երթ և ավարտում են կենտրոնացումը Գորիս բնակավայրի տարածքում: Այս տարվա նոյեմբերի 12-ից քաղաքացիական բնակչության անվտանգությունն ապահովելու համար նախատեսվում է դիտակետեր տեղակայել «Հարավ» պատասխանատվության այն տարածքում, որտեղ ակտիվ ռազմական գործողություններ էին ընթանում երկու օր առաջ:
Խաղաղապահ առաջադրանքներ իրականացնելու, հնարավոր միջադեպերը կանխելու և Ռուսաստանի զինվորականների անվտանգությունն ապահովելու համար կազմակերպվել է շարունակական փոխգործակցություն Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ: Ստեղծվել են ուղիղ կապուղիներ:
Հայկական և ադրբեջանական կողմերի հետ համատեղ աշխատանք է կազմակերպվել խաղաղապահ գործողության պարամետրերի հստակեցման ուղղությամբ:
Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Գլխավոր շտաբը մարտական տեղումհրամանատարական խումբ է տեղակայել, որը իրականացնում է իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ:
Գլխավոր շտաբը նախատեսել է բոլոր անհրաժեշտ միջոցառումները ռուս զինծառայողների անվտանգությունն ապահովելու համար:
Խաղաղապահ զորակազմի անձնակազմը հասկանում է իրեն հանձնարարված խնդիրների ամբողջ պատասխանատվությունը և պատրաստ է դրանք իրականացնել ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան»,- հայտարարել է Սերգեյ Ռուդսկոյը: