18 կարևոր խորհուրդներ, որ պետք է ձեզ հետ տանեք դեպի նոր տարի          Ինչ կպատմի չինական հորոսկոպը կենդանակերպի նշանների մասին       Սպասվում են տեղումներ ձյան տեսքով, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով    

12 նոյ 2020 15:14

Ոչ մի թուրք խաղաղապահ Լեռնային Ղարաբաղում,կաշխատեն հեռահար ռեժիմով՝ անօդաչու սարքերի միջոցով

Թուրք դիտորդները մշտապես գտնվելու են դիտորդական կենտրոնում, նրանք Ղարաբաղ չեն մտնելու։ Այդ մասին ռուսական և արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Ընդ որում, նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի և Թուրքիայի մոնիթորինգային կենտրոնը, անօդաչու սարքեր օգտագործելով, կաշխատի հեռահար ռեժիմով։

«Թուրքիայի Հանրապետության ոչ մի խաղաղապահ ստորաբաժանում Լեռնային Ղարաբաղ չի մեկնի», - հավելել է նա:

Նախարարը պարզաբանել է, որ կենտրոնն աշխատելու է բացառապես հեռահար ռեժիմով՝ օգտագործելով օբյեկտիվ վերահսկողության տեխնիկական միջոցներ, ներառյալ անօդաչու թռչող սարքեր և այլ տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս հստակեցնել իրավիճակը Ղարաբաղում, առաջին հերթին` շփման գծում, և որոշել, թե որ կողմն է պահպանում, իսկ որը կարող է խախտել հրադադարի և բոլոր մարտական գործողությունների պայմանները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր