Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

13 նոյ 2020 12:54

Մինչեւ նոյեմբերի 15-ը. Ոչ մի բաան թուրքին. Արցախում մարդիկ իրենց ձեռքով քանդում, այրում են իրենց տունը ու հեռանում (ֆոտո)

Մինչեւ նոյեմբերի 15-ը. Ոչ մի բաան թուրքին. Արցախում մարդիկ իրենց ձեռքով քանդում, այրում են իրենց տունը ու հեռանում (ֆոտո)Արցախի Քաշաթաղի շրջանում մարդիկ իրենց ձեռքով քանդում, ավերում, այրում են իրենց տունը ու հեռանում: Քարվաճառցիները 48 ժամ ժամանակ ունեն իրենց տները լքելու համար, քանի որ այդ տարածքները պետք է Ադրբեջանին վերադարձվեն մինչեւ նոյեմբերի 15-ը:

Մարդիկ իրենց ձեռքով քանդում, ավերում, այրում են իրենց տունը ու հեռանում: Այս մասին գրել է ֆեյսբուքյան օգտատեր Արտուշ Խաչատրյանը և կցել լուսանկարներ Արցախից։

«Գժվելու տեսարաններ ողջ ճանապարհին.

Հասանք Դադիվանք մի հույս շողաց, այնտեղ մկրտություն էր․․․ Հարյուրավոր մարդիկ այսօր եկել էին Դադիվանքին հրաժեշտ տալու, բայց բոլորի մեջ մի հույս կար ու իրար շտապում էին հայտնել.

- Գիտեք Դադիվանքը չենք տալու թուրքին .

Վանքի ներսում հեկեկալով լացում էին տղամարդ, թե կին, վանքի ներքևի փոքրիկ գյուղից վեր էր բարձրանում այրվող մի քանի առանձնատան թանձր ծուխը»,- լուսանկարներին կից գրել է Խաչատրյանը։

Էրքեջի միջնակարգ դպրոցի աշակերտները դպրոցի պատերից հերոսների նկարները պոկելուց հետո, դրսի կողմից պետաերին գրառումներ են արել.

«Ձեզ մենք չենք սպանելու, բայց մեռնելու եք էս օդից», «Անիծվեք դուք թուրք շներ ու հայ դավաճաններ. Չեք մարսելու»: «Ոչ վայելեք»:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հետ ստորագրել է եռակողմ հայտարարություն, ըստ որի՝  Արցախի մի մասը, ինչպես նաև հարակից շրջանները հանձնվում են Ադրբեջանին։

Ըստ հայտարարության տեքստի, որը հրապարակվել է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում՝ Հայաստանի Հանրապետությունը մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը Ադրբեջանին Քելբաջարի շրջանն է վերադարձնում, իսկ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը ՝ Լաչինի շրջանը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը կապահովի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միևնույն ժամանակ չի շոշափի Շուշին, կմնա ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:

Աղդամի շրջանն Ադրբեջանի Հանրապետությանն է վերադարձվում մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր