Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր          Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին       «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ԱԺ ընտրություններին կմասնակցի դաշինքով    

16 նոյ 2020 10:00

Վարչապետի գրառումը խիստ վտանգավոր է, որը կոչ է արվում դուրս գալ քաղաքացիական բախումների

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է ՀՀ վարչապետի գրառմանը՝ կապված առաջնագծի զինվորներին ուղղված կոչի հետ: Նրա գնահատմամբ` դա խիստ վտանգավոր է հատկապես այս պատասխանատու, գերզգայույն օրերին:
«Դրանով, ըստ էության, կոչ է արվում դուրս գալ քաղաքացիական բախումների»,- նշում է Թաթոյանը:


Վարչապետի գրառումն, ըստ Թաթոյանի, հատկապես դատապարտելի է այն տեսանյութերի ֆոնին, որոնք վերջին օրերին պարբերաբար հրապարակվում էին զինվորական համազգեստով ու զինված անձանց կողմից և պարունակում էին ատելություն, բռնության կոչեր ու սպանությունների սպառնալիքներ:


«Ակնհայտ է, որ առաջնագծի զինվորները զինված են ու այդ գրառումը ենթադրում է հենց այդ կոչերի ու սպառնալիքների իրականացում, հաշվեհարդար»,- եզրակացնում է ՄԻՊ-ը:


Մարդու իրավունքների պաշտպանը բոլորին կոչ է անում դրսևորել զսպվածություն, իսկ իրավապահ մարմինները, նրա խոսքով, պարտավոր են գործել օրենքին խիստ համապատասխան՝ բացառապես իրավունքի գերակայության սահմաններում: Անհրաժեշտ է կանխել որևէ տեսակի բախման կամ ինքնադատաստանի փորձ:
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շուրջ մեկ ժամ առաջ Facebook-ում գրել էր, որ Երևանում սպասում է արցախյան առաջնագծի զինվորներին, որ «վերջնականորեն լուծի պատերի տակ վնգստացողների հարցերը»։:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր