Պարոն գնդապետ, ո՞վ է պատասխան տալու։ 50 օր է` իմ որդին չկա, ի՞նչ եմ անելու
![](https://shabat.am/img/artpic/paterazm_bloger_shabat.am.jpg)
Ծնողների հետ զրուցելու իջան մի շարք զինվորականներ։
«Պարոն գնդապետ, ո՞վ է պատասխան տալու։ 50 օր է` իմ որդին չկա, ի՞նչ եմ անելու։ Այսքան խաբել կլինի ժողովրդին»,–ասաց Նառա անունով մի կին` դիմելով զինվորականներից մեկին։
Ի պատասխան զինվորականն ասաց` յուրաքանչյուրի հարցը պետք է անհատապես ներկայացնեն, որից հետո կփորձեն ուսումնասիրել դրանք։
Սակայն անհետ կորած զինվորներից մեկի հայրը վստահեցրեց` մեկ ամիս է` եղել են բոլոր տեղերում` Կարմիր խաչում, ՊՆ–ում, ուրիշ տեղերում, բոլորին դիմում են գրել, բայց պատասխան այդպես էլ չկա։
Բողոքի ակցիան դեռ շարունակվում է։