Մարտի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին կհուղարկավորեն իր հայրենի Մաշհադ քաղաքում       Ինչու՞ Փաշինյանը չցավակցեց Իրանին իր հոգևոր առաջնորդի սպանությունից անմիջապես հետո, այլ արեց դա երեք օր ուշացումով    

16 նոյ 2020 14:34

Թուրքիայի խորհրդարանը կքննարկի Ադրբեջան զինվորականներ ուղարկելու հրամանագիրը

Թուրքիայի խորհրդարանը կքննարկի Ադրբեջան զինվորականներ ուղարկելու հրամանագիրը, որը ստորագրել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Տեղեկությունը հայտնում է Anadolu գործակալությունը։
Նշվում է, որ Էրդողանի համապատասխան հրամանագիրն այսօր է հաստատման ներկայացվել երկրի օրենսդիր մարմնում։


Անկարայի ծրագրի համաձայն՝ թուրքական իշխանությունը կմասնակցի Ղարաբաղում հրադադարի ռեժիմի մոնիտորինգի գործընթացին՝ թուրք-ռուսական համատեղ դիտորդական կենտրոնի շրջանակում։


Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան վերահաստատել էր Ռուսաստանի իշխանությունների հայտարարությունները, որ Լեռնային Ղարաբաղում թուրք խաղաղապահներ չեն լինելու։ Նա նշել էր, որ խոսքը պարզապես վերաբերում է Ադրբեջանի տարածքում ռուս-թուրքական դիտորդական կենտրոնին, որը Ղարաբաղին մոտ չի լինի, իսկ մանրամասները լրացուցիչ կհամաձայնեցվեն։








Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր