Արձանագրվել են քվեաթերթիկներ ընտրատեղամաս բերելու, ինչպես նաև ընտրատեղամասից դուրս հանելու դեպքեր          «ՔՊ» կուսակցության պատգամավորության թեկնածու Սերգեյ Բագրատյանը ապօրինի վերահսկողություն է իրականացնում՝ միջամտելով ընտրական գործընթացին. Գոհար Մելոյան       Ժամը 11։00-ի դրությամբ՝ ընտրություններին մասնակցել է 362 հազար 657 քաղաքացի՝ 14, 48 տոկոսը. ԿԸՀ    

16 նոյ 2020 17:35

Պեսկովը՝ Ադրբեջան զորքեր ուղարկելու՝ Էրդողանի հրամանագրի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագիրը՝ Ադրբեջան զինվորականներ ուղարկելու վերաբերյալ  հրամանագիրը վերաբերում է Թուրքիայի և Ռուսաստանի Դաշնության համատեղ դիտորդական կենտրոնի աշխատանքների ապահովմանը։ Այս մասին, Tass-ի հաղորդմամբ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նշենք, որ երկուշաբթի օրը ավելի վաղ, Թուրքիայի ղեկավարի համապատասխան հրամանագիրը ներկայացվել էր երկրի խորհրդարան:

«Ադրբեջանի տարածքում կգտնվի նաև դիտորդական կենտրոն, այնտեղ պետք է ուղարկվեն թուրք զինվորականներ: Դա Թուրքիայի Հանրապետության ներքին օրենսդրությամբ նախատեսված ներքին ընթացակարգերի իրականացումն է։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածքում համատեղ դիտորդական կենտրոն ստեղծելու մասին համաձայնագրերին, ապա դա Ռուսաստանի և Թուրքիայի միջև երկկողմ համաձայնագրի արդյունք է», - ասել է Պեսկովը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր