«Իմ քայլ»-ի ձեր պատգամավորները հարկ չեն համարում քննարկել Մեղրիի վրայով անցնող ճանապարհի հարցը

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը հայտնեց, որ եղել է ԱԺ խորհրդի նիստ, որն ինքն է վարել և որի ժամանակ քվորում չի ապահովվել, հետևաբար այն պատգամավորները, ովքեր ներկա չեն գնտնվել՝ հարկ չեն համարել այդ հարցը քննարկել:
«Այն ժամանակ չէին եկել, հիմա եկել են և կարո՞ղ ենք հիմա քննարկել» -, հայտնեց Էդմոն Մարուքյանը և հավելեց, որ բացի ճանապարհից նաև պետք է քննարկվի խաղաղության համաձայնագիրն ընդունելուց հետո մարդկանց գերի վերցնելու փաստը և արդյո՞ք այն հայկական կողմին հիմք է տալիս Քարվաճառից դուրս չգալու, եթե դա խախտում է հանդիսանում:
Լենա Նազարյանը հայտնեց, որ այդ հարցերը քննարկվել են նախորդ օրվա նիստում, որին ընդդիմադիրները չեն մասնակցել:
«Ձեր առաջարկած նախագծից բոլորովին պարզ չէր, թե ինչ պետք է քննարկվեր և այն որ «Իմ քայլ»-ի պատգամավորները բացակայում էին, դա ոչ անգործություն է, ոչ էլ պատահականություն, դա դիրքորոշում է, որովհետև պարզ չէր, թե դուք ինչ եք ուզում քննարկել՝ հատկապես այդ լարված իրավիճակում: Հիմա այդ բոլոր հարցերը կարող ենք քննարկել»,- հայտարարեց Լենա Նազարյանը և ավարտեց 81 պատգամավորով մեկնարկած ԱԺ հերթական նիստի օրակարգի ներկայացումը: